ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի հատել էր 32 ծառ ու գործի վրա բռնվել

Մայիսի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ապօրինի ծառահատման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։ 
Ոստիկանությունից  հայտնում են, որ ըստ տվյալների՝ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի անտառահատվածում 32-ամյա քաղաքացին ծառեր էր ապօրինի կտրում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը ապօրինի հատել էր տարբեր տեսակի և տարբեր տրամագծի 37 ծառ և փայտանյութը բեռնել իր «Ֆորդ» ավտոմեքենան: 

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին և տվել խոստովանական բացատրություն: 

Ավտոմեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։