Իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում. ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք հայրենակիցներից. Սինանյան
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին այնտեղ բնակվող հայերի խնդիրներին՝ նշելով, որ ուրբաթ օրվանից տեղեկություն չունեն և այս պահին չեն կարողանում կապ հաստատել Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում։
«Երբ նման դեպք եղավ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ընթացքում, մենք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին՝ Մեղրիում, և սահմանն անցնող մեր հայրենակցների միջոցով էինք սկսում ինֆորմացիա ստանալ։ Երևի նույն բանը այսօրվանից պիտի սկսենք անել այնտեղ՝ Մեղրիում, այլապես, բնական է, տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում։ Չունենք բավականին տեղեկություն, որոպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին»,- ասել է նա։
Զարեհ Սինանյանի խոսքով՝ 2023 թվականին, երբ սկսվեց ՀԱՄԱՍ-Իսրայել առճակատման վերջին փուլը, ռազմական գործողությունների առաջին 10 օրվա ընթացքում բազմաթիվ հայեր տարհանվել են Իսրայելից։
«Հենց որ համապատասխան տեղեկություն ունենք՝ կապված Իրանի մեր հայրենակիցների հետ, որը մեզ հնարավորություն է տալիս այս պնդումն անելու Կառավարությունում, իհարկե դա կանենք։
Բայց այս պահին մենք շատ անհանգստացած ենք, որովհետև ուրբաթ օրվանից սրվել է ամեն ինչ»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Չի կարող մեր մանկապարտեզների նախագծման գործընթացը այսպես տարիներ տևել. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մանկապարտեզների վերանախագծման...
Հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից. Գեղամ Ասատրյան
Այսօր ժամը 10:00-ի սահմաններում, Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրան...
Անահիտ Ավանեսյանը՝ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Վագիֆ Խաչատրյանը պինդ է, լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը...
Գրոհել կոչվածը չկա. ԱՆ նախարարի խոսնակը՝ հունվարի 1-ից գործարկված առողջության ապահովագրության համակարգի մասին
Գրոհել կոչվածը չկա, շատ հանգիստ տեմպով գնում են քաղաքացիները: Համապետական մեծ մասշտաբի բարեփոխում է՝ խնդիրներ կլինեն, բա...