Եղոյանը՝ Սոլովյովի «Հայաստանում պետք է հատուկ ռազմական գործողություն սկսել» հայտարարության մասին
Հայկական մամուլում փնտրում ու չեմ գտնում Ռուսական պետական հեռուստաընկերության լրագրող Վլադիմիր Սոլովյովի այն հայտարարությունը, թե Հայաստանում պետք է հատուկ ռազմական գործողություն սկսել։ Ոչ միայն այդ հայտարարությունը չեմ գտնում, այլ` չեմ տեսնում նաև դրա վերաբերյալ քննարկումներ, հարցեր, հարցումներ, կարծիքներ, բանավեճեր, հրատապ մամուլի ասուլիսներ, շտապ հավաքներ։ Տեսա միայն կարծիք հարցնողների վրա մի երկու հոգու մունաթ, իսկ բուն ասվածի վերաբերյալ քննարկումներ մեր ազատ մամուլը ե՞րբ է սկսելու։ Նման հրապարակում է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Թուրքիայի ու Ադրբեջանի հայտնի ու անհայտ լրագրողների, փորձագետների, բլոգերների, պատահական անցորդների խոսքը հայկական մեդիա բերող և դրանց վրա աշխարհքաղաքական վերլուծություններ կառուցող, հեռախոսը ձեռքներին, հունվարյան սառույցի վրայով վազելով հարցեր տվող լրագրողներն լուռ են, չեն նկատել աշխարհում ամենահայտնի ռուս լրագրողի սպառնալիքը։ Լուռ է նաև ընդդիմությունը։ Մեր բազմաթիվ թուրքագետների, ադրբեջանագետների, ցորենագետների ու բենզինագետների կողքին գոնե մի երկու ռուսագետ չկա՞, գոնե նրանք մի փորձագիտական կարծիք ասեին։
Ղազախական ցորենի լաբորատոր փորձաքննության հետևից Միջին Ասիայի հեռուները հասնում են, Լուգանսկի քաղաքացի, Հայաստանում անհայտ մի թուրք լրագրողի կեղծ լուրը Հայաստանում 10 մզկիթներ կառուցելու մասին տարածում են, բայց պարոն Սոլովյովին անտեսում են։
Տիկնայք և պարոնայք, ինչու՞ մեր հանրությանը չեք տեղեկացնում Ռուսաստանից հնչող այս սպառնալիքի մասին և մեկնաբանում այն։ Ինչու՞ այն չեք դարձնում քննարկման թեմա։ Դա էակա՞ն չէ, ոմն Օկայ Դեպրեմից ավելի քիչ ուշադրության արժանի՞ է Վլադիմիր Սոլովյովը։ Չկա֊չկա, այն երկուշաբաթական ֆրանսիական դոմեյնով սունկ կայքի չափ էլ չկա՞, որ կեղծ լուր էր տարածել, թե վարչապետը Մարսելում իբր առանձնատուն է գնել։ Լուրջ չեք վերաբերվու՞մ իր ասածին, թե՞` համարում եք, որ վատ բան չի ասել»,- ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...
Կենսաթոշակն ու նպաստը՝ անկանխիկ եղանակով
Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար, ԱՍՀ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնութ...