«Մոտ մեկ ժամ հետևում էի, թե ինչպես է ադրբեջանցիների բեռնատարների շարասյունն անցնում մեր ճանապարհով»․ Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուտով 8 ամիս կլինի, ինչ բոլորիս կյանքը գլխիվայր շուռ է եկել... Տեսանյութը ես եմ նկարել Ստեփանակերտից: Մոտ մեկ ժամ հետևում էի, թե ինչպես է ադրբեջանցիների բեռնատարների շարասյունն անցնում ՄԵՐ ճանապարհով: Զգացմունքներն անասելի են, սակայն սթափ եմ ու չեմ տրվում զգացմունքներին, հստակ գիտակցում եմ, որ արդեն 3 տարի է, ինչ յուրաքանչյուր օր ու ժամ գնում ենք դեպի կործանում: Կործանվում ենք, քանզի ստոր, ճղճիմ, ընչաքաղց, տգետ, անհայրենիք, անսեռ ու անդեմ իշխանությունները կան: Կործանվում ենք, քանզի 3 տարվա ընթացքում ԱԶԳից դարձանք գյումրեցի, երևանցի, արցախցի, սյունեցի, ապարանցի, լոռեցի... Փրկությունը մեկ ճանապարհ ունի. պետք է անհապաղ համախմբվել և հեռացնել այս հանցագործ իշխանություններին և թույլ տալ հայամետ ու ազգային մտածողությամբ ուժերին, գիշերուզօր աշխատելով, փրկել ՀԱՅին ու ՀԱՅՐԵՆԻՔը: Ժամանակը մեր դեմ է աշխատում, հօգուտ՝ թշնամու և Փաշինյան Նիկոլ/ Հակոբյան Աննա հանցագործ կլանի...»։ |
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայերեն բարևել են և ասել, որ պետք է լքեն տարածը. ինչպես է տեղի ունեցել հայ զինվորենի հետ հայտնի միջադեպը. Հովհաննիսյան
Ադրբեջանի հատուկջոկատայինները եկել են, հայերեն բարևել մեր տղաներին և ասել, որ պետք է լքեն տարածը: Այս մասին Radio Aurora...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խնձորեսկի տարածքով անցավ բանակցող կողմի ավտոշարասյունը
Քիչ առաջ 1lurer.am- ի թղթակիցը Սյունիքից հայտնեց, որ բանակցությունները ավարտվեցին: Մանրամասները՝ տեսանյութում
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Մեր համբերությունն անսպառ չէ. նոր մանրամասներ Սյունիքի սահմաններից
Քիչ առաջ ՊՆ-ից հայտնեցին, որ իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մո...