«Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար». Արսեն Թորոսյան
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցերը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Ինչպես նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, անհրաժեշտ է կիրառել բոլոր առկա ռեսուրսներն ընտրությունները հնարավորինս ամենաբարձր չափանիշներով անցկացնելու համար՝ ժողովրդավարության, թափանցիկության և վստահելիության ապահովման նպատակով: Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ Կառավարությունն էլ իր հերթին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ կգործադրի բոլոր ջանքերը՝ ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ անցկացնելու և ընտրական գործընթացը մշտապես լավարկելու ուղղությամբ. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք դրան հասնել»:
Արսեն Թորոսյանը ընտրությունների կազմակերպման գործընթացում ընդգծել է նաև դիտորդական առաքելությունների աշխատանքի կարևորությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նաև համավարակով պայմանավորված ընտրությունների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությանը: «Արտահերթ ընտրությունն իր մեջ պարունակում է մի կարևոր մարտահրավեր, որը մենք չենք կարող անտեսել, դա ժամանակն է: Ընտրությունները որակյալ, թափանցիկ, ազատ և արդար անցկացնելու համար մենք պետք է օգտագործենք ամբողջ գործիքակազմը, բայց՝ կրկնակի կարճ ժամանակում»,-ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասներ է ներկայացրել արտահերթ ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: ԿԸՀ նախագահը ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով ընդգծել է տեղամասային կենտրոններում համապատասխան տեխնիկական սարքավորումների առկայության կարևորությունը, ինչպես նաև մասնագետների և աշխատակիցների վերապատրաստման գործընթացը կազմակերպելու անհրաժեշտությունը: Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ընտրողներին հանրամատչելի իրազեկելու խնդրին: Այդ նպատակով նախատեսվում են տպագրել ուղեցույցեր, թողարկել սոցիալական հոլովակներ: «Նախատեսում ենք նաև ունենալ ընտրության կարգի հետ կապված առանձին թերթիկներ, որպեսզի ընտրողները տեղեկացված և պատրաստ լինեն նոր քվերակության կարգի առանձնահատկություններին: Ինչպես գիտեք, այդ փոփոխությունները ընդունվել են բոլորովին վերջերս, դրանք ավելի են դյուրացնում ընտրական գործընթացը, սակայն շատ կարևոր է այդ ամենի մասին կարճ ժամանակահատվածում ընտրողներին իրազեկելը»,-ասել է ԿԸՀ նախագահը: Տիգրան Մուկուչյանը նշել է նաև, որ նախորդ ընտրություններին կիրառված ընտրական գործընթացի հրապարակայնության ու թափանցիկության ապահովման ամբողջ գործիքակազմը պահպանվելու է նաև այս ընտրությունների ժամանակ՝ հրապարակվելու են ընտրողների ստորագրած ցուցակները, տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, որոնք ապահովելու են գործընթացի ուղիղ հեռարձակումը:
Միջազգային կազմակերպությունների և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ազատ, արդար, թափանցիկ, ընտրությունների անցկացման գործընթացում»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
ՀՀ զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում խնդիրը լուծել ուժային տարբերակով. ՊՆ-ն` ստեղված իրավիճակի վերաբերյալ
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...