«Գեղարքունիքի և Սյունիքի սահմանագծում ողջ ծանրությունը զինվորականի ուսերին է»․ Տ․ Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանագծում ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունը, ինչպես և սպասվում էր, երկրի քաղաքական իշխանությունը, օպերատիվ կերպով, դրեց ռազմական ղեկավարության, հրամանատարության, զինվորականների վրա:
Խնդիրն այն չէ, որ բարձրագույն զինվորական կազմը սրանում որևէ պատասխանատվություն չունի, սակայն հարցը նրանում է, որ տեղի ունեցածի առաջնային պատասխանատուն՝ ցանկացած նման իրավիճակում, երկրի քաղաքական ղեկավարությունն է:
Վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդականը հարցազրույց է տվել, որում մասնավորապես նշել է, թե «լարվածության վերացումից հետո, պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումները կպարզեն, թե ով է այս ամենի իրական պատասխանատուն, արդյո՞ք դրա համար կային օբյեկտիվ և սուբյեկտիվ սխալներ և ըստ դրան որոշումներ կկայացվեն»:
Ստացվում է, որ հենց սկզբից, Փաշինյանի քաղաքական թիմն իր ղեկավարին և իրական մեղավորներին ազատում է պատասխանատվությունից և խնդիրը տեղափոխում է զինվորականների դաշտ:
Ինձ չի հետաքրքրում, թե այս իրավիճակում ինչ է զգում ԳՇ պետը, պաշտպանության նախարարը, սակայն իմ համար կարևոր է, որպեսզի այն ինչ արել է երկրի քաղաքական ղեկավարությունը որևէ կերպով չբարդվի բարեխիղճ, պատվախնդիր և իր առօրյա ծառայությունը պատշաճ կերպով տանող զինվորականի, հրամանատարի վրա:
Առաջնագծի ծանր հատվածում զինվորականն է, այլ ոչ թե օրվա քաղաքական կոնյուկտուրայի բերումով «դեպքի վայրում» հայտնված, արագ լուսանկարվող, հարցազրույց տվող և իր հարմարավետ գրասենյակ շտապող պաշտոնյան:
Այս օրերի ողջ ծանրությունը, դժվարությունը, ճնշումն ու պատասխանատվությունը կրկին զինվորականի ուսերին է, ով իր թիկունքում չի զգում պետության պաշտպանությունն ու սատարումը, իսկ վերջնարդյունքում իրադրության ողջ մեղավորությունը կրկին բարդվում է նրանց վրա»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին. ՊՆ-ն` տարածված տեսանյութի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջան...
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...