Պռոշյան գյուղի առանձնատներից մեկում հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործությունների համար մեղադրվող տղամարդիկ
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների շնորհիվ տեղեկություն ստացան, որ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով անցած տարվա հունիսից հետախուզվող երկու երիտասարդ թաքնվում են Պռոշյան գյուղի առանձնատներից մեկում։ Մանրամասներ է հաղորդում ՀՀ ոստիկանությունը։
Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ։ Տեղեկությունը հավաստի էր։
Մայիսի 14-ին Պռոշյան գյուղում հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Երևանում հաշվառված՝ 22, և Թալինում հաշվառված՝ 31 տարեկան երկու տղամարդիկ, որոնք հետախուզվում էին մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրանք ոստիկանությունից ներկայացվել են քննչական կոմիտե։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ. նա վիրավոր է
Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ։ Լուրը հայտնում է «Արցախպրե...
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կախված վիճակում
Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասա...
Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակոցներ են հնչել. ադրբեջանցիների հրամանատարը ներողություն է խնդրել հայկական կողմից
Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանց...
Գորիսի վերևում այս պահին մարտե՞ր են ընթանում, հայկական կողմը վիրավոր ունի՞. ArmDaily
Սյունիքից շարունակում են իրարամերժ լուրեր ստացվել։ ArmDialy.am-ին տեղեկություններ են հասել, որ թշնամին ռազմական բախում է...