Ալիևը ռուսական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի կարող քննարկել
2021 թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որևէ միջանցքի հարց չի քննարկվել և չի քննարկվում: Այս մասին «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Ավելի վաղ՝ մայիսի 10-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցք» է լինելու: Նա նշել էր, թե Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը լուրջ քայլեր է ձեռնարկել: Ալիևը հայտարարել էր նաև, թե իբր «Ռուսական երկաթուղիները» Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, այդ պատճառով Բաքուն այդ հարցն ավելի շատ քննարկում է ռուսական կողմի հետ։
Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Հայկական ժամանակին» հայտնել են, որ փոխվարչապետների մակարդակով քննարկումներն ընթանում են տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ:
«Հայտնի է նաև, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն չի հանդիսանում Հայաստանի երկաթուղիների սեփականատեր, երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը»,- նշել են փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից:
Նմանատիպ հոդվածներ
Մեր համբերությունն անսպառ չէ. նոր մանրամասներ Սյունիքի սահմաններից
Քիչ առաջ ՊՆ-ից հայտնեցին, որ իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մո...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. նոր մանրամասներ սահմանից
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մ...
Ադրբեջանցիները կնահանջեն Սև լճի տարածքից. Hraparak
Hraparak-ի փոխանցմամբ՝ շուրջ 5 օր տևած բանակցությունները քիչ առսջ ավարտվեցին։Կայքը գրել է, որ բանակցությունները բարեհաջո...