«Պիտի երկիր ունենայինք, որ էսքանը չլիներ». Լևոն Տեր-Պետրոսյան. «Հրապարակ»
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, դուրս գալով ՀԱԿ համագումարից, մինչ մեքենան նստելը, մի քանի րոպե շփվեց իր թիմակիցների հետ:
Մեքենան նստելու պահին Hraparak.am-ը հասցրեց մի քանի հարց ուղղել առաջին նախագահին` նախ հետաքրքրվելով, թե ինչ կարող է ասել Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Տեր Պետրոսյանը նախ ասաց, թե բոլորը խոսում են այսօր Սյունիքի մասին:
Խնդրեցինք իր խորհուրդը, կարծիքը կամ մաղթանքը հայտնել:
«Պիտի երկիր ունենայինք, որ էսքանը չլիներ»,- ասաց նա:
Այսինքն`չունե՞նք պետություն ու երկիր, նախագահն արձագանքեց. «Դեռ չունենք»:
Իսկ ե՞րբ կունենանք, շարունակեցինք մենք:
«Ճիշտ ընտրություն կատարեք, կունենանք»,- ասաց նա:
Նրան հարցրինք` հնարավո՞ր է, որ ընտրություններ չկայանան` պայմանավորված Սյունիքում ստեղծված իրավիճակով: «Ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Էս ուսապարկի լեժանկան իմ էջից հանեք. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս ուսապարկի լեժանկան իմ էջից հանեքԽորհրդարան...
Ադրբեջանը «խորհուրդ է տալիս երկկողմ խողովակներով կառուցողական կերպով լուծել սահմանային հարցերը». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևա
Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակներին ճանաչել միջազգային սահմանի երկայնքով միջպետական սահմ...
Դիվանագիտական խողովակներով փոխանցել ենք Ադրբեջանի՝ զորավարժություն անելու տեղեկությունը
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ դիվանագիտական խողովակներով տեղեկացրել...
Մինչ դուք բանակցում եք, թշնամին Վարդենսիս հատվածում, որտեղ առաջ է եկել, վրաններ է տեղադրում. չփորձեք ասել, թե լկտի սուտ է. Կարեն Հովհաննիսյան
Մինչ դուք բանակցում եք, թշնամին Վարդենսիս հատվածում, որտեղ առաջ է եկել, վրաններ է տեղադրում․․․Չփորձեք ասել, թե լկտի սուտ...