Ադրբեջանը «խորհուրդ է տալիս երկկողմ խողովակներով կառուցողական կերպով լուծել սահմանային հարցերը». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևա
Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակներին ճանաչել միջազգային սահմանի երկայնքով միջպետական սահմանային ռեժիմի իրականությունը, թույլ չտալ իրավիճակի չհիմնավորված սրում տարածաշրջանում և կառուցողական կերպով լուծել ադրբեջանական կողմի հետ սահմանային հարցերը երկկողմ խողովակներով․ այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։
Աբդուլաևան, ՌԻԱ Նովոստին, մեկնաբանելով Հայաստանի պահանջները հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպերի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի պնդումները, որ Ադրբեջանը խախտել է իր ինքնիշխան տարածքը, ասել է․
«Այդ պնդումները բացարձակ անհիմն են։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, այդ կապակցությամբ հայտարարություն տարածելով, հստակեցրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետ կապված իրավիճակը։ Նախևառաջ ուզում եմ ընդգծել, որ սահմանային խնդիրների սկզբնապատճառը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների ապօրինի օկուպացումն է մինչև 2020-ի նոյեմբերը։ Հենց Հայաստանն է խախտում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Ադրբեջանը վերականգնում է միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմանները։
Ինչպես արդեն նշվել է մեր պաշտոնական հայտարարություններում, Հայաստանի հետ սահմանակից Ադրբեջանի ազատագրված շրջաններում եղանակային պայմանների բարելավման կապակցությամբ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր տարածքային ամբողջականության շրջանակներում իրականացվող սահմանների պահպանության համակարգը։ Այդ գործընթացն իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը որոշող քարտեզների հիման վրա, որն ունեն երկու կողմերը։
Մենք միշտ հարգում ենք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը։ Անշուշտ, այդ սկզբունքների փոխադարձ հարգանքը, այդ հիմքի վրա բարիդրացիական հարաբերությունների կառուցումը և սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի գործընթացի բարեհաջող մեկնարկը միակ ճանապարհն է լուծելու ծագող ցանկացած վեճ։ Հայաստանն ու Ադրբեջանը նոր են դուրս եկել պատերազմից, այդ պատճառով սահմանների հաջող դելիմիտացիան և դեմարկացիան առանցքային դեր ունեն խաղաղության և անվտանգության ապահովման գործում։
Ես նաև կցանկանայի ընդգծել, որ վերջին ամիսներին կողմերի միջև եղել են տարաձայնություններ սահմանների հարցերի շուրջ, որոնցից բոլորը լուծվել են կողմերի միջև եռակողմ հայտարարության բանակցությունների միջոցով: Մենք կարծում ենք, որ նման տարաձայնությունները պետք է լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով»։
Մեկնաբանելով միջազգային հանրության որոշ անդամների արձագանքը սահմանային վերջին լարվածությանը՝ Աբդուլաևան նշել է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը երկկողմանի հարց է, շատ բարդ և տեխնիկական գործընթաց:
Նմանատիպ հոդվածներ
Էս ուսապարկի լեժանկան իմ էջից հանեք. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս ուսապարկի լեժանկան իմ էջից հանեքԽորհրդարան...
«Պիտի երկիր ունենայինք, որ էսքանը չլիներ». Լևոն Տեր-Պետրոսյան. «Հրապարակ»
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, դուրս գալով ՀԱԿ համագումարից, մինչ մեքենան նստելը, մի քանի րոպե շփվեց իր թիմակիցն...
Դիվանագիտական խողովակներով փոխանցել ենք Ադրբեջանի՝ զորավարժություն անելու տեղեկությունը
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ դիվանագիտական խողովակներով տեղեկացրել...
Մինչ դուք բանակցում եք, թշնամին Վարդենսիս հատվածում, որտեղ առաջ է եկել, վրաններ է տեղադրում. չփորձեք ասել, թե լկտի սուտ է. Կարեն Հովհաննիսյան
Մինչ դուք բանակցում եք, թշնամին Վարդենսիս հատվածում, որտեղ առաջ է եկել, վրաններ է տեղադրում․․․Չփորձեք ասել, թե լկտի սուտ...