Ռուսաստանն ի զորու չէ, կամ չի ցանկանում իրականացնել հայ-ռուսական պայմանագրի համաձայն իրավիճակի կառավարումը․ Բաբաջանյանը տագնապում է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի արձագանքը Հայաստանի հարավում կատարվող իրադարձությունների վերաբերյալ ավելի մեծ տագնապներ է առաջացնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Այդ հայտարարությունը փաստում է, որ Ռուսաստանն այս փուլում ի զորու չէ, կամ չի ցանկանում Սյունիքի մարզում ադրբեջանցիների կողմից Հայաստանի սուվերեն տարածք դիվերսիոն անցման առաջացրած լարումներից հետո իրավիճակի կառավարումը իրականացնել հայ-ռուսական երկկողմ պայմանագրի համաձայն։
Ռուսաստանն ի վիճակի՞ է ապահովել համաձայնագրի կատարումը: Այդ իմաստով փաստորեն դառնում ենք երկրորդ փաստի ականատես, որը կասկածի տակ է դնում Ռուսաստանի կամ կարողությունը, կամ էլ ցանկությունը՝ կատարել նոյեմբերի 9-ի համաձայնագրի սեփական պատասխանատվությանն առնչվող քայլեր:
Ռազմագերիների հարցին զուգահեռ, ավելանում է Ադրբեջանի սադրանքների զսպման հանգամանքը, եթե, կրկնվեմ, Ռուսաստանն ինքը չունի մասնակցություն այդ սադրանքների ծրագրմանն ու դերակատարում դրանց իրականացումն ապահովելու հարցում:
Ռուսաստանը պետք է պատասխան տա իր փոխարեն, ոչ միայն որպես Հայաստանի անվտանգային դաշնակից, որն ունի որոշակի պարտավորություններ ՀՀ տարածքի անվտանգության իմաստով, այլ առաջին հերթին թերևս որպես նոյեմբերի 9-ի համաձայնագրի «միջնորդ-պատասխանատու»:
Բոլոր դեպքերում՝ չի կարողանում Ռուսաստանը, թե չի ցանկանում, աներկբա է մի բան, որ Հայաստանը պետք է առավելագույնն անի անվտանգային ռազմական և քաղաքական երաշխիքների բարձրացմանն ուղղված այլընտրանքային հնարավորություններ ձևավորելու համար, որոնք ենթադրում են ոչ միայն ներքին կարողության աստիճանի էական բարձրացմանը միտված քայլեր, այլ նաև արտաքին աջակցող հավելյալ գործընկերային մեխանիզմների ապահովման:
Ընդ որում, սեփական պատասխանատվության իրացման մեղմ ասած թերության պայմաններում այդ հարցում Հայաստանի հանդեպ Ռուսաստանից խոչընդոտի հարուցումը կարող է վկայել միայն ադրբեջանական սադրանքների ուղղակի, թե անուղղակի քաջալերման մասին»,- գրել է Բաբաջանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել՝ ի աջակցություն հայ ժողովրդին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել․«Ադրբեջանի զինված ուժերը ներխո...
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով գալիս է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի մասին...
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
Սարգսյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը՝ նշելով, թե ինչու է մերժել այն։ Սարգսյանը հաստ...