Ռազմական բախում սադրելու մասին Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին՝ 15 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությամբ
Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանիցների արածը սադրանք է, որը կարող է ունենալ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ, հավելելով, որ հնարավոր է ադրբեջանիցները հատել են հայ-ադրբեջանական սահմանը ոչ թե տեղային խնդիրներ լուծելու համար, այլ՝ ռազմական բախում սադրելու:
«Սրա մասին են վկայում հետևյալ փաստերը՝ տվյալ տեղանքում իրենց գտնվելը ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով, դրանցով փորձելով հիմնավորել թե դա ադրբեջանական տարածք է: Ինչպես արդեն նշել եմ՝ խորհրդային միության ժամանակ հաստատված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի այդ պնդումները որևէ հիմք չունեն, ինչի մասին հենց իրենք էլ գիտեն:
Երկրորդ՝ սադրանքների մեկնարկի օրը Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին:
Երրորդ՝ դեռևս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ,ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես ինքն է հորջորջում՝ Զանգեզուր միջանցքի տեսքով»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել՝ ի աջակցություն հայ ժողովրդին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել․«Ադրբեջանի զինված ուժերը ներխո...
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով գալիս է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի մասին...
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
Սարգսյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը՝ նշելով, թե ինչու է մերժել այն։ Սարգսյանը հաստ...