Երևանում սպանության գործով ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մայիսի 8-ին Երևան քաղաքի Մոլդովական փողոցում տեղի ունեցած 37-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ է:
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ վերջինիս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով գալիս է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել՝ ի աջակցություն հայ ժողովրդին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել․«Ադրբեջանի զինված ուժերը ներխո...
Սարգսյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը՝ նշելով, թե ինչու է մերժել այն։ Սարգսյանը հաստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի և Արման Թաթոյանի «ռազբորկան»
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի երեկվա կոշտ ելույթից հետո, Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ «ռազբո...