Քաղաքականություն

Ես գիտեմ, թե ում ականջներն են այդ ասեկոսեների հետեւում պտտվում. Արման Աբովյանը՝ Փաշինյանի հետ հնարավոր կոալիցիայի մասին

Ես գիտեմ, թե ում ականջներն են այդ ասեկոսեների հետեւում պտտվում. Արման Աբովյանը՝ Փաշինյանի հետ հնարավոր կոալիցիայի մասին
Այս օրը պետք է լինի ոչ միայն հիշեցում անցյալ հաղթանակների մասին, այլ  նաեւ լինի ուղենիշ ապագա հաղթանակների: Այս մասին այսօր, «Հաղթանակ» զբոսայգում լրգրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ…

Այս օրը պետք է լինի ոչ միայն հիշեցում անցյալ հաղթանակների մասին, այլ  նաեւ լինի ուղենիշ ապագա հաղթանակների: Այս մասին այսօր, «Հաղթանակ» զբոսայգում լրգրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Եթե չկա հաղթանակի զգացում, եթե չկա պատրաստակամություն զոհաբերվել ամբողջովին նրա համար, որ օրինակ, Շուշիի Ղազանչեցոցի գմգեթի տակից հայկական եկեղեցու ղողանջները մենք լսենք, ուրեմն իմաստ չունի ամեն ինչը: Ոչ ոքի չի ստացվի մեզ խաբել թուրքերի կամ ադրբեջանցիների հետ բարեկամության մասին թեզերն առաջ բրդելով: Մենք դատապարտված ենք հաղթել թուրք-ադրբեջանական ֆաշիզմին, այլապես մեզ կոչնչացնեն, կոչնչացնեն ֆիզիկապես»,-ասաց նա:

Ինչ վերաբերում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին, ԲՀԿ-ական գործիչն ասաց. «Ես զերծ կմնամ գնահատականներ տալուց, թե ինչ կլինի հունիսի 20-ից հետո, բայց ես մեծագույն հույս ունեմ, որ ազգը եւ ժողովուրդը կանի այն ընտրությունը, որը թույլ կտա իրեն մնալ ազգ ու ժողովուրդ, այլ ոչ թե դառնալ թուրքի ու ադրբեջանցու բաժին»:

Անդրադառնալով խոսակցություններին, թե ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է դաշինք կազմել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հետ, Արման Աբովյանն ասաց.«Ես գիտեմ, թե ում ականջներն են այդ ասեկոսեների հետեւում պտտվում: Կարող եմ ասել միայն մի բան՝ մենք գնում ենք հաղթելու: մենք գնում ենք ձեւավորելու  կառավարություն, իշխանության գալու: Այո, մենք գնում ենք առանձին, մեր վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է եւ մենք գնում ենք հաղթելու»: Նա կոչ արեց բոլորին զերծ մնալ այդպիսի խոսակցություններից:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250