Առաջին անգամ գալիս ենք մեր ընկերներից ներողություն խնդրելու․ ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյան
Մենք շուրջ քառորդ դար գալիս էինք Եռաբլուր՝ մեր ընկերներին շնորհակալություն հայտնելու, որ մեզ հաղթանակ պարգևեցին, այսօր առաջին անգամ գալիս ենք մեր ընկերներից ներողություն խնդրելու, որ չկարողացանք պահպանել այն հաղթանակը, որն իրենք էին կերտել, որ թույլ տվեցինք ներքին ու արտաքին թշնամուն ստվերել այս տոնը, և նաև խոստանալ, որ կվերականգնենք այն փառքն ու պատիվը, որ իրենք էին կերտել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ միայն հզոր ՀՀ, Արցախ ու բանակ կերտելու դեպքում կկարողանանք ապահովել արժանապատիվ խաղաղություն։
«30 տարի եթե բանակը թալանել էին, ինչո՞ւ պատերազմը 25 տարի առաջ չսկսվեց։ Թշնամին հարձակվում է այն ժամանակ, երբ դու ամենաթույլն ես։ Պատերազմը սկսվեց, երբ մենք ամենաթույլն էինք։ Երբ հզորանաս, թշնամին չի հարձակվի»,-նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Շուշիում ադրբեջանցիները հանդիսավորությամբ նշել են Հաղթանակի 76-ամյակը
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել Շուշիում, այս մաս...
Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այս օրը եռատոն կոչելու իրավունքը. Գագիկ Ծառուկյանն Արցախում է
Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այս օրը եռատոն կոչելու իրավունքը: Այս մասին Հաղթանակի օրվա իր խոսքում նշել է ԲՀԿ...
Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար. Դավիթ Բաբայան
Ադրբեջանի իշխանությունները գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհի շինարարության համար, Sputnik Արմենիային ասաց Արցախի...
Մենք պիտի ոտքի կանգնենք, իսկ մենք դա կարող ենք, մենք 10 միլիոնանոց ազգ ենք. Էդմոն Մարուքյան
Այն մարտահրավերը, որը մեզ նետվեց 2020 թվականին, ցույց տվեց, որ մենք հաղթանակը չենք կապիտալիզացրել։ Այս մասին «Հաղթանակի»...