Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար. Դավիթ Բաբայան
Ադրբեջանի իշխանությունները գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհի շինարարության համար, Sputnik Արմենիային ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Նրանք Հադրութից ճանապարհ են կառուցում Քարին Տակով և այնտեղից՝ Շուշի։ Մեծ ճանապարհ են կառուցում, 40 մետր լայնությամբ»,-ասաց նա։
Նրա խոսքով, շինարարության ընթացքում ադրբեջանցիները քանդում են գերեզմանաքարերը և օգտագործում դրանք ճանապարհի շինարարության համար։
«Այսինքն՝ վանդալիզմի ակտ է տեղի ունենում»,-նշեց Բաբայանը։
Ներկայումս ադրբեջանական շարասյուներն անցնում են Կարմիր Շուկայի միջով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Շուշին ժամանակավորապես գրավվել է թշնամու կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Շուշիում ադրբեջանցիները հանդիսավորությամբ նշել են Հաղթանակի 76-ամյակը
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել Շուշիում, այս մաս...
Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այս օրը եռատոն կոչելու իրավունքը. Գագիկ Ծառուկյանն Արցախում է
Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այս օրը եռատոն կոչելու իրավունքը: Այս մասին Հաղթանակի օրվա իր խոսքում նշել է ԲՀԿ...
Առաջին անգամ գալիս ենք մեր ընկերներից ներողություն խնդրելու․ ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյան
Մենք շուրջ քառորդ դար գալիս էինք Եռաբլուր՝ մեր ընկերներին շնորհակալություն հայտնելու, որ մեզ հաղթանակ պարգևեցին, այսօր ա...
Մենք պիտի ոտքի կանգնենք, իսկ մենք դա կարող ենք, մենք 10 միլիոնանոց ազգ ենք. Էդմոն Մարուքյան
Այն մարտահրավերը, որը մեզ նետվեց 2020 թվականին, ցույց տվեց, որ մենք հաղթանակը չենք կապիտալիզացրել։ Այս մասին «Հաղթանակի»...