Մենք պիտի ոտքի կանգնենք, իսկ մենք դա կարող ենք, մենք 10 միլիոնանոց ազգ ենք. Էդմոն Մարուքյան
Այն մարտահրավերը, որը մեզ նետվեց 2020 թվականին, ցույց տվեց, որ մենք հաղթանակը չենք կապիտալիզացրել։ Այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Պարզ է, որ այս օրը մեզ համար արդեն շատ տխուր օր է դարձել։ Անցած տարի, երբ այստեղ էինք, մարդիկ ուղղակի իրար հրում էին, քանի որ շատ մարդ կար, հիմա արդեն ո՛չ էդքան մարդ կա, ո՛չ տրամադրություն, ո՛չ այդքան հպարտություն, կոտրված ենք բոլորս ու այդ իմաստով մենք պիտի ոտքի կանգնենք, որովհետև ինչ եղել է, կարելի է ասել, 1-1 է, 1-0 էր, դարձել է 1-1։ Հիմա կարող ենք այնպես անել, որ էդ 1-1-ը դառնա, 1-2, 1-3՝ հօգուտ մեզ։ Դա կլինի, եթե մենք կարողանանք ուժեղ պետություն կառուցել, իսկ մենք դա կարող ենք, մենք 10 միլիոնանոց ազգ ենք»,- ասաց Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Շուշիում ադրբեջանցիները հանդիսավորությամբ նշել են Հաղթանակի 76-ամյակը
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել Շուշիում, այս մաս...
Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այս օրը եռատոն կոչելու իրավունքը. Գագիկ Ծառուկյանն Արցախում է
Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այս օրը եռատոն կոչելու իրավունքը: Այս մասին Հաղթանակի օրվա իր խոսքում նշել է ԲՀԿ...
Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար. Դավիթ Բաբայան
Ադրբեջանի իշխանությունները գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհի շինարարության համար, Sputnik Արմենիային ասաց Արցախի...
Առաջին անգամ գալիս ենք մեր ընկերներից ներողություն խնդրելու․ ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյան
Մենք շուրջ քառորդ դար գալիս էինք Եռաբլուր՝ մեր ընկերներին շնորհակալություն հայտնելու, որ մեզ հաղթանակ պարգևեցին, այսօր ա...