Արթուր Դավթյանը՝ գերիների և հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցիների մասին
Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույնս մասն է համարվում գերիների հարցով աշխատանքները. Այդ առումով մեր ռուս գործընկերը՝ ՌԴ դատախազը ամբողջությամբ ներգրավված է գործընթացի մեջ և այդ խողովակն օգտագործելով մեզ հնարավորություն է ընձեռնվում և ցուցակների ճշգրտումներ իրականացնել, եւ հատկապես նրանց նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունները փոխանցել, դրանով նաեւ մեր գործընկերոջ հետ միասին հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետևեն իրավական գործընթացներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Դրանք հենց քրեական գործերի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով են: Այսինքն այդ գործերով են արձանագրվում փաստական հանգամանքները: Այդ տեղեկատվությունը կիսում ենք մեր ռուս գործընկերների հետ և նրանց միջնոդրությամբ հնարավոր է դառնում, որ Ադրբեջանն այդ խնդիրներին լուրջ վերաբերվի և գիտակցի իր բարձր պատասխանատվությունը»,-ասաց նա:
Հարցին, թե հայկական կողմը ադրբեջանցի քանի զինվորականի կամ պաշտոնյայի նկատմամբ է հետախուզում հայտարարել, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Այո, ունենք բազում հետապնդումներ, հուսով եմ՝ բոլորդ այնքան լուրջ եք վերաբերում այս խնդրին, որ պատկերացնում եք դրա մասին հրապարակային խոսելն արդարացված չէ»:
Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը հրապարակային հայտարարում է, որ օրինակ հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ, դատախազն արձագանքեց. «Դա չի նշանակում, որ եթե իրենք խոսում եմ, նույնկերպ մենք պետք է վարվենք: Մենք խնդրին վերաբերում ենք իրավական հարթության մեջ և բնականաբար, մենք մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելով գալիս ենք հետևության, որ դրա մասին հրապարակային խոսելը կվնասի: Մենք մեր հակաքայլերը միշտ ձեռնարկել ենք, որոնք բոլորն արդյունք են տվել: Նրանք որևէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել»:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի աշխատանքային այցը հարթ չի՞ անցնում․ ԱԳՆ-ն մեկնաբանել է
Լրատվականներում տեղեկություն է շրջանառվում, թե երեկ երեկոյան Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախա...
Սարգսյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը՝ նշելով, թե ինչու է մերժել այն։ Սարգսյանը հաստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի և Արման Թաթոյանի «ռազբորկան»
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի երեկվա կոշտ ելույթից հետո, Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ «ռազբո...
Կուսակցությունների 1-ին համարների միջև հեռուստաբանավեճը պարտադիր կլինի. ԸՕ-ում տեղ գտած փոփոխությունները
Ազգային ժողովը երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական...