Ոսկեպարի եղերական լուսաբացից անցել է 30 տարի
1991 թվականի մայիսի 6-ի լուսաբացին Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան Նոյեմբերյանի ոստիկանության 20 աշխատակիցներ և նրանց չորս ուղեկցողները:
Դա, թերևս, Արցախյան ազատամարտի ամենաողբերգական դրվագներից է:
Մայիսի 5-ի ուշ երեկոյան Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնում ահազանգ է ստացվում, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են դեպի Ոսկեպար: Ոստիկանների խումբը ավտոբուսով ու «Նիվա»-ով գնում է պաշտպանելու գյուղի խաղաղ բնակչությանը: Գնում են սարերով, որովհետև գյուղ տանող ճանապարհը ադրբեջանցիների գնդակոծության տակ էր:
Գյուղ չհասած՝ անսպասելի հայտնվում են խորհրդային բանակի զինվորականներն ու սկսում կրակել․ տխրահռչակ «Կոլցո» («Օղակ») գործողությունն ընթացքի մեջ էր…
11 ոստիկան զոհվում է տեղում, մյուսները գերեվարվում են. նրանցից երեքը մահանում են ադրբեջանական բանտերում: Այս դեպքից ժամեր անց խորհրդային զինվորները խաբեությամբ զինաթափում ու գերի են վերցնում նաեւ Ոսկեպարը պաշտպանող 45 ոստիկանների ու դարձյալ հանձնում ադրբեջանցի օմոնականներին ...
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից մանկապարտեզներում սահմանափակումները կհանվեն
Առողջապահության նախարարի մայիսի 4-ի N28-Ն հրամանով՝ մանկապարտեզներում ընդունելության, խմբերում երեխաների թվի հետ կապված...
Ի՞նչ իրավիճակ է տիրում Իսրայելի հայ համայնքում․ պատրիարքարանի ներկայացուցիչը մանրամասներ է հայտնել Sputnik-ին
Իսրայելի Լոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով տուժածների և զոհերի թվում հայեր չկան: Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է...
Եթե չլսեն մեզ, 500 ավտոբուսով կփակենք քաղաքը․ բողոքի ակցիա Սարյան փողոցում
Մենք մատաղի գառներ չենք։ Այս մեքենաները, որ տեսնում եք, դրանք մի մասն էլ չեն, մենք 500-ից ավելի ավտոմեքենաներ, ավտոբուսն...
Ի՞նչ էր անում ՊՆ նախարարի պաշտոնակատարը՝ Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է
Համացանցում տարածել է տեղեկություն, որ Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկ...