Բայդենը պետք է խուսափի ՌԴ-ի հետ բախումից
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պետք է ակտիվորեն ջանքեր ներդնի, որպեսզի նվազեցնի Ռուսաստանի հետ ռազմական բախման հավանականությունը: Այս մասին հայտարարել է The National Interest-ի հոդվածագիր Բոննի Քրիստիանը:
Մասնավորապես, լրագրողը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է վերադառնա Բաց երկնքի համաձայնագիր եւ դադարեցնի իր գործողությունները Սիրիայում: Բոննի Քրիստիանը կարծում է, որ չնայած ամերիկյան եւ ռուսական ուժերը Սիրիայում մեկմեկու դեմ չեն կռվում, սակայն նրանց իրար մոտ գտնվելը չափազանց վտանգավոր է եւ անհարկի ռիսկ է պարունակում իր մեջ: Բացի այդ, Միացյալ Նահանգները պետք է հեռու մնա Արեւելյան Եվրոպայում ռուսական զորամիավորումներից: Հատկապես հիմա, երբ Ուկրաինայի հետ սահմանից ռուսները զորքերը հետ են քաշել, Ամերիկան այդ խնդրին այլեւս չպետք է միջամտի, եզրակացրել է հոդվածագիրը:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի աշխատանքային այցը հարթ չի՞ անցնում․ ԱԳՆ-ն մեկնաբանել է
Լրատվականներում տեղեկություն է շրջանառվում, թե երեկ երեկոյան Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախա...
Ես վստահ եմ՝ գերիների վերադարձի հարցն առաջիկայում կլուծվի․ Լավրով
Ռուսաստանը վստահ է, որ մոտ ապագայում կստացվի լուծել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։ Այս մասին հայտարարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի և Արման Թաթոյանի «ռազբորկան»
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի երեկվա կոշտ ելույթից հետո, Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ «ռազբո...
Կուսակցությունների 1-ին համարների միջև հեռուստաբանավեճը պարտադիր կլինի. ԸՕ-ում տեղ գտած փոփոխությունները
Ազգային ժողովը երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական...