«Ասում ես, պատրաստ ես բանավեճի, հա՞»․ Աշոտյանը՝ Փաշինյանին
Արմեն Աշոտյանը գրառմամբ է հանդես եկել, որտեղ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Տո ստի կյանքում Սյունիքի այցի ընթացքում հնչած բոլոր հայհոյանքները իրականություն դառնա՞ն, թե Սերժ Սարգսյանը Արցախի կեսը տալիս էր Ադրբեջանին:
Անսահման սրիկա պետք է լինել, մոռանալով սեփական ԱԳՆ-ի և ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանները, պնդելու, թե Շուշիի հարց է երբևէ քննարկվել բանակցությունների ընթացքում:
Ահնուն դեգեներատ պիտի լինել, որ էլի հիստերիայի մեջ խոսել, թե ադրբեջանցիներն էլ հետո պիտի ինքնորոշվեին Արցախի ներսում. դա նույնն է, թե լուրջ դեմքով պնդել, թե Կրասնոդարի կամ Լոս Անջելոսի կոմպակտ բնակվող հայերը կարող են “ինքնորոշվել” Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում:
Վարազի կաշվի հաստությունից պիտի ունենալ, որ Իսկանդերի սկանդալի, խաղալիք СУ-երի և 70-ականներին արտադրված, մաշված ու ներկած ОСА-АК-ներից հետո դեռ բլբլաս 80-ականների զենքից:
Դու ոչ միայն կապիտուլյանտ ես, հողատու ու դավաճան, այլ նաև կատարյալ անբարոյական:
Ասում ես, պատրաստ ես բանավեճի, հա՞: Քեզ հրապարակավ դրդում եմ ինձ հետ բանավեճի Արցախի հարցով:
Սիրտս վկայում է, որ քո նման գարշահոտ քաղաքական դիակի հերձումն ուղիղ եթերում վերջը ես պիտի անեմ:
Հետաքրքրված զլմներին առաջարկում եմ քայլեր ձեռնարկել այս մարտահրավերը կյանքի կոչելու համար»,- գրել է Աշոտյանը:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի աշխատանքային այցը հարթ չի՞ անցնում․ ԱԳՆ-ն մեկնաբանել է
Լրատվականներում տեղեկություն է շրջանառվում, թե երեկ երեկոյան Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի և Արման Թաթոյանի «ռազբորկան»
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի երեկվա կոշտ ելույթից հետո, Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ «ռազբո...
Կուսակցությունների 1-ին համարների միջև հեռուստաբանավեճը պարտադիր կլինի. ԸՕ-ում տեղ գտած փոփոխությունները
Ազգային ժողովը երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական...
Կանադան կոչ է անում բաց թողնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին
Կանադան կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին: «Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից 3 գերինե...