Արդյո՞ք արվում են սահմանազատման աշխատանքներ, ինչո՞ւ չեն հրապարակվում քարտեզները․ պատգամավորի հարցին պատասխանեց ԱԳ նախարարը
Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Աննա Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին հարցրեց, ինչու չեն հրապարակվում այն քարտեզները, որոնցով կատարվում է Ադրբեջանի հետ սահմանազատումը.
«Հարցը քանիցս Ազգային ժողովում հնչել է, սակայն ԱԺ-ի իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների կողմից նրբանկատորեն շրջանցվել է եւ դիվանագիտական պատասխաններ են տրվել: Խոսքը քարտեզագրման սահմանազատման եւ ՀՀ սահամանների հանդեպ ադրբեջանական ոտնձգություններին է վերաբերում, որը մտահոգություններ է առաջացնում մեր քաղաքացիների շրջանում, հատկապես սահմանամերձ, սահմանային բնակավայրեր բնակիչներին: Եթե ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից մեկ քառակուսի մետր տարածք թեկուզ ժամանակավոր զիջվել է թշնամուն, սա քրեորեն պատժելի գործողություն է, արդյոք արվում են սահմանազատման աշխատանքներ, եւ որ քարտեզներն են հիմք ընդունվում, հրապարակեք այդ քարտեզները », - նշեց նա:
Աննա Կոստանյանի հարցին պատասխանեց Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, նշելով, որ նախարարությունը տվել է համապատասխան հայտարարություն, որը տեղադրված է նախարարության կայքէջում. «Սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը բավական երկար գործընթաց է եւ դա տեղի է ունենալու այն ժամանակ, երբ Հայաստանի եւ համապատասխան երկրի միջեւ կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, կստեղծվեն սահմանազատման եւ սահմանագծման համատեղ հանձնաժողով, որոնք կմշակեն եւ կհամաձայնացվեն մեթոդոլոգիայի վերաբերյալ իրենց մոտեցումները, որոնց հիման վրա կսկսվի սահմանազատման գործընթացը: Մնացած տեղի ունեցող տեղաշարժերը դրանք սահմանազատման և սահմանագծման գործընթացներից դուրս են, միայն այմանավորվաան ա
Աննա Կոստանյանը արձագանքեց Արա Այվազյանին, նշելով, որ կրկին իր հարցին տրվեց դիվանագիտական պատասխան եւ եթե այդ ինֆորմացիան տարածվել է կայքում, նշանակում է հանրությանը բավարար չափով չի տեղեկացվել, քանի որ հարցը շարունակում է մնալ առկախված: