Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանն իր ապակայունացնող դիրքորոշումներով խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը։ Այսօր ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ, որ Ադրբեջանը կշարունակի ապակայունացնող դիրքորոշում ունենալ և ամեն ինչ կանի` տարբեր հայտարարություններով, մեր հանրության շրջանում անհեթեթ վախեր սերմանելով, որպեսզի այդ ապաշրջափակումը տեղի չունենա»,- ասաց նա։
Փաշինյանը նաև շեշտեց, որ Հայաստանի համար ապաշրջափակումը, կոմունիկացիոն ուղիների բացումը պետք է գերակա խնդիր լինի:
Ինչ վերաբերում է ՀՀ ռազմավարական ուղղությանը, այստեղ, ըստ Փաշինյանի` անկյունաքարային է անվտանգության ապահովումը` հայ-ռուսական համատեղ զորախմբի ու հակաօդային պաշտպանության համակարգի մասնակցությամբ
Նմանատիպ հոդվածներ
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...
Թուրքիայի արձագանքը՝ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին
Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դժգոհություն է առաջացրել պաշտոնական Անկարայում:Թուրքիայի արտա...
Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշիի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Շուշի քաղաքն Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»,-...