Գիշերային տեսանելիության սարքերի եղածն ինչ է, որ մենք չենք արտարդում. Կարեն Հովհաննիսյան
Պատերազմի երկրորդ շաբաթն էր արդեն։ Տղերքից մեկը զանգեց, թե «մեր տղերքին գիշերային սարքեր են պետք շտապ»։
Զանգողը մասնագիտությամբ բժիշկ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ կարեն Հովհաննիսյանը և շարունակել.
«Ենթադրում եմ, որ իրենց տղերքը բժիշկները պետք է լինեն։ Հարցնում եմ, թե՞ ինչ են անում , ի՞նչներին է պետք։
- Գիշերը վիրավորներին հանելու համար․․․
Այդ ժամանակ մոտս մեկ հատ կար, մեր ծրագրին հենց այդ օրերին նվիրել էին, օգտագործված էր, բայց հաստատ պիտանի էր, ուղարկեցի գնաց․․․
Պատերազմի ակտիվ փուլի ավարտից մի քանի օր հետո անծանոթ համարից զանգ եմ ստանում։ Ներկայանում է ու ասում․
- Կարեն ջան, չեք պատկերացնի, թե ինչքան շատ պետք եկավ այդ սարքը, որքան վիրավորի կարողացանք հանել․․․
Ասելս ինչ է, գիշերային տեսանելիության սարքերի եղածն ինչ է, որ մենք չենք արտարդում։ Նորից եմ ասում, ամեն մի զինվոր գլխարկի նման պետք է ունենա այդ սարքից։
Ի դեպ, շնորհակալ եմ բոլոր այն ընկերներից, ովքեր պատերազմի օրերին թե ֆինանսապես, թե նյութապես աջակից եղան մեր ծրագրին, քանի որ այնքան բան կարողացանք անել, որ նկարագրելու չէ։ Ուղղակի դեռ պատրաստ չեմ պատմել ամեն ինչի մասին, դեռ կոճղի պես մխում եմ, մուխն էլ շատ խեղդող ու խիտ է․․․»։
Նմանատիպ հոդվածներ
Երեկ ադրբեջանական կողմից քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք. ՊՆ
Ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասու...
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. խոսնակը՝ սոցապ նախարարությունում փտող օգնության մասին
«Սոցապ նախարարությունը արցախցիներին տրված օգնությունը փտեցնում է նկուղներում» վերտառությամբ Yerevan.Today-ի հրապարակումը...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն ամբողջությամբ վերցրել են Սև լիճը. ռուսները բանակցում են. Սյունիքի նախկին մարզպետ
Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ ադրբեջացիները ամբողջությամբ վերցրել են Սև լիճը: Auroranews-ը տեղեկատվության իրա...
ՊՆ-ի պաշտոնական արձագանքը՝ Սյունիքում ադրբեջանցիների գործողությունների մասին
Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականա...