ԱԺ նախագահությունից ո՞վ կպատվաստվի չինական պատվաստանյութով
Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեր փոխվարչապետերից մեկը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուսը պատվաստվելու է Sputnik V-ով: Նա նաև հույս հայտնեց, որ ԱԺ նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք:
Փաշինյանի այս խոսքերից հետո պատգամավորները, չգիտես թե ինչու, սկսեցին ծիծաղել:
Սակայն, ինչպես քննարկվում է սոցկայքում, դա միակ տարօրինակ բանը չէր, որը տեղի ունեցավ: Սոցկայքում լուսանկար է տարածվել, որը, ըստ երևույթին, արվել է հենց այն պահին, երբ Փաշինյանը խոսել է չինական պատվաստանյութի մասին:
Թե ինչու է ԱԺ նախագահությունն այսպես արձագանքում չինական պատվաստանյութի մասին հայտարարությանը, թերևս միայն իրենք կարող են իմանալ:
Նմանատիպ հոդվածներ
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...
Հիմարություն է. ՊՆ-ն՝ ազերիների տարածած լուրի մասին, թե հայկական զինուժը կրակ է բացել սեփական զինծառայողի ուղղությամբ
Ադրբեջանական աղբյուրները հայտում են, թե հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից` սահմանն անցնելիս ու հանձնվե...
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին
Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ա...
Փաշինյանն ինչպես է իրեն զգացել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո. մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փ...