Կորոնավիրուսով վարակման 532, մահվան՝ 20 նոր դեպք
Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 532 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 216 596-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 4128 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1020 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5148-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 980 է, ընդհանուր առողջացածներինը՝ 199 115, փաստացի բուժվողներինը՝ 12 333 (մեկ օրում նվազել է 470-ով): Մեկ օրում արվել է 4430 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 988 086 թեստ:
Նմանատիպ հոդվածներ
«Սանիթեք»-ի ձեռքում են հայտնվել գաղտնի փաստաթղթեր․ դրանք տվել է անձամբ Հայկ Մարությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սանիթեք» ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության գործընթացից դո...
Կենդանաբանական այգում կայանալիք միջոցառումները ժամանակավոր հետաձգվում են
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մայիսի 1-ին կենդանաբանական այգում կայանալիք միջոցառումները ժամանակավոր հետձգվ...
«Դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով». Արման Թաթոյան
Դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով: Այս մասին Facebook...
Պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ անվճար. Անահիտ Ավանեսյան
Մենք բավական հեշտացրել ենք պատվաստման պրոցեսը: Անկախ նրանից, թե որտեղ եք կցագրված, կարող եք զանգահարել ձեր նախընտրած պոլ...