ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր,ես սխալվեցի. Սարգսյանը մեկնաբանում է թե որտեղ սխալվեց 2018-ին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում անդրադարձել է 2018թ. ապրիլյան իրադարձություններին:
-Պարո՛ն նախագահ, «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»՝ այս արտահայտությունը երեք տարվա ընթացքում թևավոր է դարձել: Բոլորը, այդ թվում՝ ես, օգտագործում են այդ արտահայտությունը, և բոլորը, այդ թվում՝ ես, չեն հասկանում այդ բառերի իմաստը: Ձեր արտահայտությունն է: Ի՞նչ է նշանակում դա, վերջիվերջո:
– Ես կարող եմ բառացի մեջբերել ինչ-որ ասել եմ հարցազրույցում, թե դա ինչպես պետք է հնչեր իմ նախավերջին խմբագրումից հետո՝ շատ պարզ: Տեքստը հասկանալի է, ես ընթերցում եմ այդ հատվածը. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ ամեն գնով, կրկնում եմ, ամեն գնով պետք է հասնի իշխանության: Ես սխալվեցի` կարծելով, որ նրա համար թանկ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանք»: Այս բարդ նախադասությունները ես պարզեցրել եմ՝ նկատի ունենալով հետևյալ հանգամանքը, որ թեև շատ պարզ չէր ասված, բայց կարող էր սա ավելորդ լարվածություն առաջացնել:
Ես գնացի նրա հետ հանդիպելու «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում: Իմ գործընկերներից շատերն ասում էին, որ պետք չէ գնալ նրա հետ հանդիպման, բայց ես կարիք ունեի անձնապես համոզվելու՝ իրո՞ք այս մարդը կարմիր գիծ ունի, թե՞ չունի: Եվ ես շատ կարճ րոպեների ընթացքում, կարճ ժամանակում համոզվեցի, որ, այո, նա ճիշտ է` նա պատրաստ է գնալ մինչև վերջ: Իսկ այդ վերջն ինձ համար շա՜տ վատ էր թվում, դիվային էր վերջը:
Այս էր ընդամենը:
- Դրանից հետո Նիկոլը ձերբակալվեց՝ «Մարիոթի» հանդիպումից հետո:
– Նա ձերբակալվեց 22-ին՝ ապրիլի 22-ին: Ես ենթադրում եմ, որ հարցը հետևյալն է` ինչո՞ւ ձերբակալեցիք, հետո ինչո՞ւ ազատ արձակվեց:
- Ուզո՞ւմ եք սպասեմ, պատասխանը լսեմ, նոր հարցը տամ: Եթե Ռադիոտնից հետո չձերբակալվեց, ապա ինչո՞ւ այդ հանդիպումից հետո ձերբակալվեց:
– Տարբերությունը շատ մեծ էր: Ռադիոտան ժամանակ նրանք սակավաթիվ էին, իսկ այդ ժամանակ արդեն բավականաչափ մարդ կար փողոցներում, և նրանք արդեն կարմիր գծերը հատել էին: Հենց դրա համար էլ ես չընդդիմացա իրավապահների որոշմանը: Ինքս իմ ներսում արդեն մտածում էի հրաժարականի մասին: Ուստի, մտածեցի, որ իրավապահների որոշումը, եթե ճիշտ է, և եթե դրանից հետո կարող էր հանդարտություն տիրել, ապա թող ձերբակալեն: Միևնույն է, ես ամսի 21-ի երեկոյան, 22-ի առավոտյան արդեն մտածում էի հրաժարականի մասին: Անկախ նրանից կհանդարտվեր, թե չէ, միևնույն է, ես հրաժարական էի տալու, որովհետև կային դրա համար պատճառներ: Ուստի, նորից եմ կրկնում, ես չընդդիմացա` մտածելով, որ եթե հանդարտվի՝ հանգիստ պայմաններում հրաժարական կտամ, չհանդարտվի՝ ուրեմն ով ինձ կփոխարինի, նա էլ նրան կազատի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանը հրաժարվում է ճանաչել Արցախում զոհված հերոսի հայրությունը
Տղաս կամավոր գնացել է պատերազմ, զոհվել է ու իր նորածին երեխային չի տեսել, հիմա դիմել եմ, որ իմ ազգանունը տան երեխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը սուտ է ասում. ես առաջնորդվում եմ Փաշինյանի հայտարարություններով. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
ՀՀ երեք նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել, ասել էին, թե Արցախի համար են հանդիպել, բայց պարզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ «Արա, դուք եք կապիտուլյանտը». Վարչապետը՝ քաղաքացուն
Այսօր վարչապետ Նիկել Փաշինյանը Սյունիքի մարզում է ու չնայած հանգամանքին, որ սյունեցիները փակում էին նրա ճանապարհը, վերջի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունեցիները հայհոյանքներով են դիմավորում Նիկոլ Փաշինյանին
Սյունիքի մարզում լարված իրավիճակ է, քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել փակելով դեպի հրապարակ տանող ճանապարհը և վան...