Փաշինյանի սյունիքյան այցին հաջորդած քննչական գործողությունների ընթացքում խոշտանգումների վերաբերյալ հաղորդումներով հարուցվել է քրգործ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սյունիքյան այցին հաջորդած քննչական գործողությունների ընթացքում խոշտանգումների վերաբերյալ հաղորդումներով հարուցվել է քրեական գործ։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Չի եղել մի դեպք, որին մենք չենք արձագանքել։ Բոլոր նյութերն ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն, ունենք արդեն հարուցված քրեական գործ։ Այսինքն` մենք զուտ իրավական դաշտում հետևում ենք բոլոր գործընթացներին։ Որևէ մեկը առերևույթ խուլիգանություն է կատարել, դրան ենք արձագանքել, որևէ մեկի նկատմամբ անհամաչափ ուժ է գործադրվել ոստիկանի կողմից` դրան համապատասխան իրավական գործընթաց, և այստեղ որևէ քաղաքական հետապնդման մասին խոսել չի կարելի, ես այդ տերմինը չեմ էլ սիրում»,– ասաց Դավթյանը` մեկնաբանելով «քաղաքական հետապնդման» վերաբերյալ հայտարարությունները։
Հիշեցնենք` ապրիլի 21–ին Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել ընդհանրապես չէր հաջողվել, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատներն էլ գնացել էին գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։
Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ Փաշինյանը իրավապահ մարմինների ղեկավարներին հրահանգել էր իրավական գործընթաց սկսել անհնազանդության մասնակիցների նկատմամբ։
Խուլիգանության ու պետության ներկայացուցչի նկատմամբ բռնության հոդվածով բերման էր ենթարկվել Սյունիքի ավելի քան 2 տասնյակ բնակիչ։
Համացանցում նաև տեսանյութեր հրապարակվեցին բերման ենթարկվածների նկատմամբ ուժի կիրառման ու խոշտանգումների վերաբերյալ, որոնց հիման վրա ՀՔԾ–ում հարուցվեց քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ Մեսրոպ Առաքելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։Գրառումը ներկայաց...
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը կկայանա հունիսի 20-ին. Նախագահը հրամանագիր է ստորագրել
Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ...
Մենք այս պատերազմը այսպես չպետք է պարտվեինք. Ռոբերտ Քոչարյան
Մենք այս պատերազմը այսպես չպետք է պարտվեինք։ Ընդհանրապես, այս պատերազմը չպետք է պարտվեինք։ Այս մասին իր աջակիցների հետ հ...
Սերգեյ Լավրովն աշխատանքային այց կկատարի Երևան ու Բաքու
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի առաջին կեսին աշխատանքային այցով կժամանի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին...