Մենք այս պատերազմը այսպես չպետք է պարտվեինք. Ռոբերտ Քոչարյան
Մենք այս պատերազմը այսպես չպետք է պարտվեինք։ Ընդհանրապես, այս պատերազմը չպետք է պարտվեինք։ Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքերով՝ պատերազմի 3-4-րդ օրն արդեն նկատել է, որ լրջագույն խնդիրներ ունենք։
«Հարց այն է, որ պետությունը լիարժեք չվերցրեց իր վրա այդ պատերազմի կառավարումը։ Սա է ամենից մեծ խնդիրը։ Ոչ մի բանակ չի կարող մեկ շաբաթից ավել պատերազմել։ Երբ սկսվում են նման ծավալի պատերազմներ, որպես կանոն բանակը, ըստ հաշվարկների, դիմանում է 5-ից 7 օր։ Եվ այդ ընթացքում սկսում է բանակի համալրումը։ Ամենամեծ խնդիրը հենց դա եղավ, որ առաջին մեծ հարվածը բանակն իր վրա ընդունեց, բայց շարունակելու համար պետք են ուղակի գործընթացներ կատարվեի, օրինակ՝ պետության աշխատանքը, թիկունքի աշխատանքը, բանակի համալրումը, ընդհանուր մոբիլիզացիան, ՄՈԲ ռեսուրսի ճիշտ կառավարումը... Բայց այս ամենը պարզապես տեղի չունեցավ: Հենց դա է պատճառը, որ առաջին 4-5 օրերի ընթացքում մեր վիճակն այնքան վատ չէր։ Ընդամենը հարավում և հյուսիսում փոքր կորուստներ ունեինք:
Հարավում մոտ 3-4 կմ 14 կմ կտրվածքով էր ֆրոնտը ճեղքել, եւ հյուսիսում մոտ 5 կմ կտորի վրա թշնամին առաջացել էր։ Դրանից հետո արդեն պետությունն իր ողջ ուժով պետք է մտներ խաղի մեջ, չմտավ, և հենց այդտեղից սկսվեց հետ նահանջը։ Այս ամբողջ գործընթացից եմ հիասթափված եւ չունեմ շատ հարցերի պատասխաններ, թե ինչու այսպես եղավ: Կարծում եմ, որ դրանց պատասխանները մենք ստանալու ենք հունիսի 21-ից հետո»,-շեշտեց ՀՀ երկրորդ նախագանը:
Քոչարյանը նկատեց, որ անհրաժեշտ է հասկանալ, թե Զինված ուժերի Գլխավոր շտաբի գեներալիտետի հայտարարության տակ էլ ինչ կա, քանի որ այն կարդալիս հասկացել է, որ բոլորը լիքը ասելիք ունեն։ Ավելին՝ ընդգծել է, որ իր տպավորությամբ տեղի է ունեցել պլանավորած պարտություն։ «Պետք է հասկանանք, թե ինչն էր մոտիվացիան, ով էր պլանավորողն ու ով էր այդ պլանավորած պարտությունն իրականացնողը»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ Մեսրոպ Առաքելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։Գրառումը ներկայաց...
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը կկայանա հունիսի 20-ին. Նախագահը հրամանագիր է ստորագրել
Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ...
Սերգեյ Լավրովն աշխատանքային այց կկատարի Երևան ու Բաքու
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի առաջին կեսին աշխատանքային այցով կժամանի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին...
Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը. Փաշինյանի՝ գերիների մասին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Կազանում կայացած հանդիպմանը կրկին անդրադարձել...