Սերգեյ Լավրովն աշխատանքային այց կկատարի Երևան ու Բաքու
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի առաջին կեսին աշխատանքային այցով կժամանի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին այսօր իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա տեղեկացրեց` Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ին կլինի Երևանում, իսկ մայիսի 10-11-ին` Բաքվում:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի այցի շրջանակներում նախատեսված են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, մանրակրկտորեն կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, նաև միջազգային հարթակում համագործակցության հարցեր:
Զախարովան տեղեկացրեց` առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների իրականացման գործնական հատվածին:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ Մեսրոպ Առաքելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։Գրառումը ներկայաց...
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը կկայանա հունիսի 20-ին. Նախագահը հրամանագիր է ստորագրել
Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ...
Մենք այս պատերազմը այսպես չպետք է պարտվեինք. Ռոբերտ Քոչարյան
Մենք այս պատերազմը այսպես չպետք է պարտվեինք։ Ընդհանրապես, այս պատերազմը չպետք է պարտվեինք։ Այս մասին իր աջակիցների հետ հ...
Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը. Փաշինյանի՝ գերիների մասին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Կազանում կայացած հանդիպմանը կրկին անդրադարձել...