Մենք որ գնանք, ձեր նման մտածողները որ իշխանության գան, շատ ավելի շուտ են ոչնչացնելու Հայաստանը, քան՝ մենք. Իմքայլական պատգամավոր
Մենք որ գնանք, ձեր նման մտածողները, որոնք մտածում են՝ ոնց անեն, որ իշխանության գան, շատ ավելի շուտ են ոչնչացնելու Հայաստանը, քան մենք, որովհետև ես ու ինձ նման մարդիկ «Հայաստան» բառի մեջ են ապրում, ոչ թե «Հայաստան» բառից դուրս։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
- Դուք հայտարարում եք, թե Սյունիքում խաժամուժն է ընդվզել Փաշինյանի դեմ։ Սյունիքում բոլորը խաժամո՞ւժ են։
- Դուք լսեք ամբողջ սյունեցիների կարծիքը։
- Իսկ որտե՞ղ էին իշխանության աջակիցները, ինչո՞ւ այդ օրը դուրս չեկան փողոց, որ աջակցեին վարչապետին։
- Չգիտե՞ք՝ ուր էին այդ մարդիկ, վախեցրել էին նրանց, որովհետեւ դեռեւս գործում են նախկին ժամանակվա բանդիտական խմբեր։
- Փաստորեն, այնքան ապաշնորհ իշխանություն ունենք, որ Հայաստանում բանդիտական խմբեր են գործում։
- Մեր դժբախտությունն այն է, որ չգնացինք իրական հեղափոխության սկզբունքներով, հենց սկզբից պետք է բոլորին կուլակաթափ անեինք, դնեինք իրենց տեղերը, որ այսօր դուրս չգային ու չվայրահաչեին ու այսօր էլ մեզ ամեն ինչում մեղադրեին։
Այո, գուցե մեր խնդիրն է, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն դարձրինք։ Իսկ, Ձեր կարծիքով, ինչո՞ւ ադրբեջանցիներն արագացրին պատերազմը, նրանք հասկացան, որ եթե եւս մի քանի տարի անցնի, Հայաստանն այն ուժգնությամբ, որ այսօր թռիչք է կատարում իր պաշտպանական եւ բոլոր բնագավառներում, չէր կարողանալու անել այն, ինչ որ եղավ։ Եթե Հայաստանի անկումը շարունակվեր, ինչպես նախկինում էր, Ադրբեջանը պատերազմ չէր սկսի։ Ադրբեջանն ու Թուրքիան հասկացան, որ Հայաստանը թռիչք է անում դեպի վերեւ, եւ պետք է դադարեցնել նրա թռիչքը, խանգարել։ Ահա՝ սա էր պատերազմի հիմքը, նրանք տեսան, որ եկած իշխանությունները հզորացնում են Հայաստանը։
- Իսկ կլինի՞, որ էլ չհզորացնեք Հայաստանը, Արցախը տարան, կարող է վաղը տեսնեն՝ շատ ենք հզորացել, Հայաստանն էլ մեր ձեռքից առնեն։ Գնացեք, որ Հայաստանը գոյատեւի։
- Մենք որ գնանք, ձեր նման մտածողները, որոնք մտածում են՝ ոնց անեն, որ իշխանության գան, շատ ավելի շուտ են ոչնչացնելու Հայաստանը, քան մենք, որովհետեւ ես ու ինձ նման մարդիկ «Հայաստան» բառի մեջ են ապրում, ոչ թե «Հայաստան» բառից դուրս։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից ՀՀ զրահաբաճկոններ տեղափոխող 2 բեռնատարները մեկ ամիս «Վերին Լարս»-ում մնալուց հետո վերադարձան ՌԴ
Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարները մեկ ամիս 3 օր մնացին «Վերին Լարս» անցակետում ու ա...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձևերով. Էրդողանի խոսնակը՝ Բայդենի հայտարարության մասին
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ց...
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...