Բաղրամյան «79ա» հասցեում այսօր կրկին ծառահատումներ են եղել, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ«79ա» Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բաղրամյան «79ա» հասցեում այսօր կրկին ծառահատումներ են եղել, շարունակվել են, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները:
Այս կապակցությամբ մի քանի կետով հիշեցնեմ, որ.
Տարածքը համայնքից օտարվել է շատ տարիներ առաջ՝ 2000-ականների սկզբին կամ դրանից առաջ:
Երեւանի քաղաքապետարանը տարածքում շինարարություն անելու թույլտվություն չի տվել: Դեռ 2008-ին տարածքի սեփականատերը քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, բայց մինչ օրս շինթույլտվություն չունի:
Երեւանի քաղաքապետարանը մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում ծառահատումները արգելելու իրավասություն, ցավոք սրտի, չունի:
Այդուհանդերձ, Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանը վերջերս դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով»։
Նմանատիպ հոդվածներ
Մանկական երկաթուղու թունելում կրակի օջախը հայտնաբերվել է
Այս պահին ծխապատ գոտի է, թունելն ամբողջությամբ ծխով պատված է. այրվում են մալուխներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում...
Արարատի մարզում մարդատար ГАЗель-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 62-ամյա Կամո Գ-ն իր վարած Գ...
«Սոսիների պուրակի» մեծ մասն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ. լուրը հաստատեց Կապանի քաղաքապետը
Այսօր համացանցում տարածված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքի անդամենրը եղել են Սյունիք...
Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել
Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է. դեպքը տեղի է ունեցե...