Ալիևը Բլինկենի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության մասին Բայդենի խոսքերը
Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Օսմանյան կայսրությունում 1915 թ. իրադարձությունների մասին խոսքերի առնչությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությանը։
Ալիևը Բայդենի հայտարարությունն անվանել է «պատմական սխալ»:
«Թուրքիան Ադրբեջանի բարեկամն ու դաշնակիցն է: Թուրքիան շատ կարևոր և դրական դեր ունի հետպատերազմյան տարածաշրջանում, և Բայդենի խոսքերը երկրի ղեկավարությունն ու հասարակությունը մտահոգությամբ են ընդունել», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ալիևն ու Բլինկենը քննարկել են նաև ԼՂ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը: Ալիևը նաև շեշտել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը: Բացի այդ, մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերձում հայտնել էր, որ ամերիկացի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից ՀՀ զրահաբաճկոններ տեղափոխող 2 բեռնատարները մեկ ամիս «Վերին Լարս»-ում մնալուց հետո վերադարձան ՌԴ
Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարները մեկ ամիս 3 օր մնացին «Վերին Լարս» անցակետում ու ա...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձևերով. Էրդողանի խոսնակը՝ Բայդենի հայտարարության մասին
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ց...
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...