ՔԿ-ի նախագահը 2019-ին իրեն պարգևատրել է ավելի քան 8 մլն դրամով, նույն թվականին կինը հողամաս է նվեր ստացել. Tert. am
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի կինը ՌԴ-ում բնակարան է գնել, այստեղ նաև առանձնատուն, հողամաս ունի, որոնք նվեր և ժառանգություն է ստացել:
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Հայկ Գրիգորյանի և նրա կնոջ՝ Սիլվա Գրիգորյանի հայտարարագրից:
Հայտարարագրերի համեմատությունից պարզ է դառնում, որ 2017-ին Հայկ Գրիգորյանի կինը ձեռք է բերել 50 հզր ԱՄՆ դոլար, որն առկա է եղել նաև հարկային տարվա վերջում, նույն թվականին տարեկան աշխատավարձը կազմել է 1 մլն 920 հզր դրամ:
2018-ին թե ինչ է լինում 50 հզր ԱՄՆ դոլարը, հայտարարագրից պարզ չի դառնում, սակայն տարեկան աշխատավարձը ավելանում է 9 մլն դրամով և դառնում 10 մլն դրամ:
2019-ի հայտարարագրում Սիլվա Գրիգորյանը հայտարարագրել է Ավանում մեկ հողամաս, որի համատեղ սեփականատերն է, ստացել է նվեր, իսկ Էրեբունիում ժառանգել է մեկ առանձնատուն:
2019-ին Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի կինը ձեռք է բերել բնակարան ՌԴ Կրասնոդարի շրջան Սոչիի Ադլեր քաղաքում, 900 հզր ռուբլի արժողությամբ:
Սիլվա Գրիգորյանը «Սիգնում» ՍՊԸ-ից 2 մլն դրամ աշխատավարձ է ստացել, 495 հզր դրամ ստացել է «Որակի կառավարիչների ասոցիացիա» ՀԿ-ից, 110 հզր դրամ փոխառություն է ստացել ՎՏԲ բանկից և 400 հզր դրամ՝ ԱԿԲԱ բանկից:
Ինչ վերաբերում է Հայկ Գրիգորյանին, ապա, ըստ 2019-ի հայտարարագրի, նա Աջափնյակում մեկ բնակարանի սեփականատեր է, որը ժառանգություն է ստացել, Ավանում՝ հողամասի համասեփականատեր է, բանկային հաշվին ունեցել է 1 մլն 546 հզր դրամ, փոխառությունները կազմում են 35 հզր դոլար, իսկ աշխատանքի վարձատրությունը կազմում է 17 մլն 703 հզր դրամ:
Հատկանշական է, որ Քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձի գործակիցը 12 է, ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի, հետևաբար ՔԿ նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 793 հզր 680 դրամ,տարեկան աշխատավարձը՝ 9 մլն 524 հզր դրամ:
Եթե հայտարարգրում ՔԿ նախագահը նշել է, որ Քննչական կոմիտեում աշխատանքի դիմաց վարձատրվել է 17 մլն 703 հզր դրամ, ապա նա գրեթե իր տարեկան աշխատավարձի չափով պարգևատրվել է, պարգևավճարի չափը կազմել է 8 մլն 179 հզր դրամ:
2020 թվականի հայտարարագրերը դեռ չեն ներկայացված, վերջնաժամկետը մայիսի 30-ն է:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...
ՆԱՏՕ-ն խոշորամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Արեւմտյան Բալկաններում
ՆԱՏՕ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Արեւմտյան Բալկաններում անցկացվող առաջին խոշորամասշտաբ զորավարժությունների...