Ինձ հետ բերեցին. Ռոբերտ Քոչարյան

Ունեմ հաջողված փորձ պատերազմի եւ անվտանգության համակարգեր ձեւավորելու. ունեմ փորձ պետական կառավարման ոլորտում, եւս հաջողված փորձ. Փորձ եմ ձեռք բերել նաեւ մասնավոր ընկերությունում: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ արդեն 11 տարի «Սիստեմա» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի անդամ է:

«Հիմա ինչո՞ւ եմ հետ գալիս, ինձ հետ բերեցին: Եթե երկրի վիճակը լավ լիներ, իսկ մասնավոր ընկերությունում աշխատանքն այնքան հետաքրքիր էր, երբեք մտքովս էլ չէր անցնի վերադառնալ: Բայց անտարբեր մնալ այս վիճակում, ասել՝ դե լավ, մեկն այս հարցը կլուծի: Ես չեմ տեսնում, որ կլուծի: Երեւի կան մարդիկ, որոնք էլի համարում են, որ ի վիճակի են լուծել: Ուզում եմ հավատալ, որ ճիշտ են մտըածում, բայց իմ տպավորությամբ այս վիճակի համար ամենարից համար, կենսագրություն, փորձ ու գիտելիք ունեցող մարդկանցից եմ»,-ասաց նա:

Քաղաքականություն