Հետաքրքիր զարգացումներ կարող են տեղի ունենալ, եթե իջեցվի ԱՄՆ-ի դրոշը և բարձրացնեն Թուրքիայի դրոշը. Կարեն Հովհաննսիյան
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ներկայիս Թուրքիայի Ադանայի նահանգում գտնվող Ինջրիլիկի ավիաբազան կրկին դարձել է Թուրքիայի շանտաժի միջոց։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների, այս երկու օրը Թուրքիայի իշխանական կուլիսներում, հատկապես ռազմական գերատեսչությունում և նախագահականում , քննարկում են այս ավիաբազայում ԱՄՆ-ի դրոշն իջեցնելու մասին հարցը։ Ըստ Թուրքիայի ՊՆ-ի, Ինջիրլիկի ռազմական համալիրը պատկանում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Թուրքիայում այժմ փորձում են դիտարկել ճանապարհները, որով կարող են դուրս մղել ԱՄՆ-ին այդ ռազմաբազայից։ Մասնավորապես առաջ են բերում այն թեզը, որ «Ինջիրլիք» բազայում որոշակի օբյեկտների օգտագործումն իրականացվել է Պաշտպանական և տնտեսական համագործակցության համաձայնագրով, որը կնքվել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջեւ 1980 թ. Մարտի 29-ին:
Համաձայնագիրում կա դրույթ, ըստ որի «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը թույլ է տալիս Միացյալ Նահանգների կառավարությանը մասնակցել Ինջիրլիկում գտնվող Թուրքիայի զինված ուժերի օբյեկտների համատեղ պաշտպանական միջոցառումներին »: Այստեղ բանալի բառը ԹՈՒՅԼ ՏԱԼՆ Է։
Ըստ որոշ աղբյուրների, նույնիսկ Թուրքիան մտադիր է հայտարարել, որ Ինջրիլիկում գնտվող բոլոր միջոցները պատկանում են Թուրքիային, քանի որ Ինջրիլիկը թուրքական է և պատկանում է Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերին։
Հետաքրքիր զարգացումներ կարող են տեղի ունենալ, եթե իսկապես իջեցվի ԱՄՆ-ի դրոշը և բարձրացնեն Թուրքիայի դրոշը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...
ՆԱՏՕ-ն խոշորամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Արեւմտյան Բալկաններում
ՆԱՏՕ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Արեւմտյան Բալկաններում անցկացվող առաջին խոշորամասշտաբ զորավարժությունների...