Ֆրանսիացի պատգամավորը հայ գերիներին ազատելու պահանջով բանաձև է ներկայացրել խորհրդարան
Ֆրանսիայի Վալ դ'Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին նոր բանաձև է ներկայացրել երկրի խորհրդարան, որով Ֆրանսիային կոչ է անում պահանջել Ադրբեջանից վերադարձնել ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց: Նա այդ մասին գրել է Facebook–ի իր էջում՝ հրապարակելով բանաձևի նախագիծը:
«Արցախում Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո հայ զինվորներից շատերը դեռ ձերբակալված են Ադրբեջանի իշխանությունների կողմից և սպասում են հայրենադարձությանը: Այս պրակտիկան բացարձակապես հակասում է Ժնևի կոնվենցիային և միջազգային իրավունքով սահմանված նորմերին: Ֆրանսիան պետք է Ադրբեջանին կոչ անի նրանց ազատ արձակել, դա է իմ բանաձևի իմաստը»,- նշել է պատգամավորը:
Պուպոնին շնորհակալություն է հայտնել այն պատգամավորներին, որոնք համաձայնել են ստորագրել բանաձևը։
[939aba0fabe97bd522998eea847834b7.png]
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...