Հասարակություն

Թուրքական բանկերը զգուշանում են Էրդողանի «խենթ նախագծից»

Adrine Nidelyan 474 դիտում
Թուրքական բանկերը զգուշանում են Էրդողանի «խենթ նախագծից»

Թուրքիայի որոշ խոշոր բանկեր զգուշանում են «Ստամբուլի ջրանցքի» կառուցումը ֆինանսավորելուց էկոլոգիական խնդիրների եւ ներդրումային ռիսկերի պատճառով, գրում է Reuters-ը՝ հղում անելով չորս բարձրաստիճան բանկիրների: 
Աղբյուրներից երկուսը հայտարարել են, որ կայուն զարգացման մասին գլոբալ պակտը խոչընդոտ է դարձել Kanal Instanbul-ի ֆինանսավորման համար: 
Կառավարությունը մտադիր է հունիսին սկսել ջրանցքի շինարարությունը, որը միավորում է Սեւ ծովը հյուսիսում Մարմարի ծովի հետ հարավում, երկարությունը՝ 45 կմ: Էրդողանն ասում է, որ ջրանցքը կպաշտպանի Բոսֆորի նեղուցը: 
Այնուամենայնիվ, Ստամբուլի քաղաքապետը, ինժեներները, եւ, համաձայն հարցման, քաղաքացիների մեծ մասը դեմ են նախագծին՝ էկոլոգիական նկատառումներով: 
Թուրքական վեց բանկեր, այդ թվում՝ Garanti Bank, Is Bank եւ Yapi Kredi,  ստորագրել են ՄԱԿ-ի կողմից աջակցվող հայրենական բանկային գործի սկզբունքները, որոնք կոչ են անում ստորագրած կողմերին խուսափել մարդկանց եւ մոլորակին վնաս հասցնելուց: 
2019-ին ջրանցքի գինը գնահատվել է 75 մլրդ լիրա կամ 13 մլրդ դոլար: 
Թուրք որոշ վարկատուների՝ ֆինանսավորելուց հրաժարվելը բարձրացնում է այն հավանականությունը, որ պետական եւ արտասահմանյան ֆինանսավորումը պետք է մեծ դեր ունենա, որպեսզի Էրդողանի երազանքն իրականանա: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250