Աննա Հակոբյանը դատարանում հաղթել է Լենա Նազարյանի ամուսնուն
Պետական գույքի կառավարման կոմիտեում զբաղեցրած պաշտոնից երկու տարի առաջ ազատված Աննա Հակոբյանը, որը ՎԵՏՕ ընդդիմադիր շարժման անդամ է, հաղթել է դատարանում։
«Իսկ վերջում միշտ արդարությունն է հաղթում։ 2 տարի առաջ, քաղաքական հայացքներովս և տվյալ ղեկավարությանն անհարմար հարցեր տալու իմ հանդգնությամբ պայմանավորված, ազատվեցի Լենա Նազարյանի ամուսնու ղեկավարած Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմում զբաղեցրածս պաշտոնից», - Facebook-ում գրել է Հակոբյանը։
Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը բավարարել է Հակոբյանի հայցը և անվավեր ճանաչել վերջինիս աշխատանքից ազատվելու հրամանը, վերականգնել նրան նախկին պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի համար:
Հիշեցնենք` ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսինը` Նարեկ Բաբայանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է այս տարվա փետրվարին։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...