Պետական կառույցները՝ բացի իրենց բուն անելիքից, ամեն ինչով զբաղվում են. Աբրահամյան
Հետպատերազմյան ժամանակահատվածում պետական կառույցների նկատմամբ վստահությունը պատմական մինիմումի է հասել։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Հատկապես անվտանգության ապահովմամբ զբաղվող կառույցների և դրանց պաշտոնական հաղորդագրությունների նկատմամբ վստահության նման ցածր մակարդակն ինքնին անվտանգության սպառնալիք է։
Սահմանային փխրուն իրավիճակի պայմաններում, երբ գրեթե յուրաքանչյուր օր, ԱԱԾ սահմանապահ զորքերի, ԶՈՒ բանակային կորպուսների կամ պաշտպանության բանակի պահպանության հատվածներում տարբեր բնույթի սադրանքներ են գրանցվում, պետական կառույցների օպերատիվ, արդյունավետ աշխատանքը բոլոր մակարդակներում խիստ կարևոր է։
Սակայն օբյեկտիվ իրադրության և պաշտոնական հաղորդագրությունների հաճախակի հակասությունները, դեպքեր թաքցնելը, օպերատիվություն չապահովելը ոչ միայն պարբերական բնույթ են կրում, այլ լուրջ վնասներ են հասցնում տեղեկատվական անվտանգության ապահովման գործընթացին։
Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի հաղորդագրությունների նույնիսկ հպանցիկ դիտարկումը ցույց է տալիս, որ այս կառույցում առաջնայինը երկրորդականից տարբերակելու լուրջ խնդիր ունեն։ Հասկանալի է, որ ինչ իջեցնում են «վերևից», այնպես էլ ներքևի օղակներում շարժվում են։
Տպավորություն ունեմ, որ նպատակ է դրված կամ քողարկելու իրականությունը կամ էլ մինչև հիմա չեն գիտակցել իրենց անելիքներն ու ասելիքները ամենատարբեր հարթություններում։
Հետո էլ զարմանում են, թե ինչու է հանրությունն օգտվում ոչ պաշտոնական տեղեկատվությունից, սպառում անհուսալի հարթակներում, աղբյուրներում շրջանառվող կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկությունները։
Տեղեկատվական վակուում է, որի գլխավոր մեղավորը համապատասխան կառույցներն են, որոնք բացի իրենց բուն անելիքից, ամեն ինչով զբաղվում են»։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...