Ի ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` ապրիլի 26-ին, առանձին շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ 
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: 
 



Երևանում ապրիլի 26-ի երեկոյան ժամերին, 27-30-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկը կլինի +26-ից +28, երեկոյան՝ ++22-ից +24 աստիճան։