
Արաբական երկրներն էլ կճանաչեն Ցեղասպանությունը. Եգիպտոսի կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս

Հայ կաթողիկե համայնքը հույս է հայտնում, որ արաբական երկրները կհետևեն ԱՄՆ օրինակին ու կճանաչեն Հայոց ցեղասպանության փաստը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Եգիպտոսի հայ կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս Կրիկոր Ավգուստինը:
Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։