Պատրաստ ենք հարաբերությունները կարգավորելու գործընթաց սկսել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների. փոխարտգործնախարար Ավետ Ադոնց
Մեր դիրքորոշումը մնում է նույնը՝ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել առանց նախապայմանների։ Այսօր նախապայմանները ներկայացվում են միայն Թուրքիայի կողմից։ Ներկա պահին ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ երկխոսություն չկա։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և այդ համատեքստում Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններին։
Հարցին՝ գործնական ինչ քայլեր կան՝ կապված պատերազմից հետո առաջարկվող տարածաշրջանային համագործակցության ձևաչափի վերաբերյալ, փոխնախարարը պատասխանեց․ «Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբից բացի այլ ձևաչափ մենք չենք քննարկում։ Մինսկի խումբը աշխատում է և ես հավատում եմ, որ դրանք շուտով կդառնան տեսանելի»։
Դիտարկմանը, թե ինչ են իրենցից ենթադրում այն հայտարարությունները, որ պետք է փոխվի մեր կեցվածքը թշնամական պետությունների հետ կապված, Ադոնցը նշեց․ «Մենք անում ենք այն, ինչ անում ենք։ ԱԳՆ օրակարգը շատ բաց է, բոլորը տեսնում են։ Իհարկե, կան սեգմենտներ, որոնք վերաբերվում են դասական դիվանագիտությանը և ներսի շրջանակներից դուրս չեն գալիս։ Մեր միակ մեսիջը այն է, որ այո, իհարկե, խնդրեմ, բայց մեզ համար որևէ նախապայման ընդունելի չէ»։
Հարցին, թե Արցախյան երկրորդ պատերազմից հետո Թուրքայի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցին վերաբերող նախապայմանը շարունակո՞ւմ է մնալ ուժի մեջ, Ադոնցը ընդգծեց․ «Ես արդեն նշեցի, որ որևէ երկխոսություն չունենք։ Այս պահին 0 մակարդակի հարաբերություններ են Թուրքիայի պաշտոնական շրջանակների հետ։ Պատերազմի հետ կապված ես որևէ նախապայման չեմ լսել, այնուամենայիվ, ԼՂ կարգավորումը մնում է Թուրքայի կողմից որպես առաջարկվող նախապայման»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ջալինա Փորտերն օգտագործել է «հայոց ցեղասպանություն» եզրույթը: Պետքարտուղարությա...
Սյունիքն ավելի վտանգվեց զուտ այն պատճառով, որ ժամանակին էշի ականջում քնած էինք. ազատամարտիկ Վովա Վարդանով
Իրերը պետք է կոչել իրենց անուններով. օրինակ, թուրքերը չեն սպանել հայ երիտասարդներին, հայ երիտասարդները զոհվել են Հայաստա...
Քայլում էի դեպի հուշահամալիր, չկար մի մարդ, ով չմոտենար ու հարցներ, թե երբ ենք երկիրն ազատելու այս չարիքի իշխանությունից. Արթուր Վանեցյան
Հայրենիքի փրկության շարժումը մի քանի խնդիր էր դրել իր առաջ, դրանցից մի քանիսը կարողացավ լուծել, մի քանիսը՝ ոչ: Այս մասին...
Մեզ հերթափոխ են արել ու իջեցրել են, հասել ենք Գորիս, հողերը տվել են․ Իշխան Նամոյան
«Իմ պապերը Վանից են, բայց թուրքերի վայրագության պատճառով եկել են Արևելյան Հայաստան»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո...