Սյունիքն ավելի վտանգվեց զուտ այն պատճառով, որ ժամանակին էշի ականջում քնած էինք. ազատամարտիկ Վովա Վարդանով
Իրերը պետք է կոչել իրենց անուններով. օրինակ, թուրքերը չեն սպանել հայ երիտասարդներին, հայ երիտասարդները զոհվել են Հայաստանը պաշտպանելիս. Սպանվում է զոհը, իսկ իրենք զոհ չեն, զոհված են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Վովա Վարդանովը։
«Երկրորդ, պետք է դադարենք թուրքական անուններ օգտագործելը՝ Ջաբրայիլ, Լաչին, Զանգելան: Պետք է ասենք Կովսական, Բակուրավան, Գանձակ,ինչպես իրենք մինչեւ հիմա Ստեփանակետրին Խանքենդի են ասում: Քուռի աջ ափը Հայաստան է մինչեւ Փոքր Ասիա: Երրորդ, եթե մենք այս երկրի ճիշտ քաղաքացի լինենք, մեզ հնարավոր չի լինելու կոտորել, շեղել եւ հաղթել: Ընդամենը ցանկացած մարդ, ով իրեն մարդ է զգում, պետք է անի ակտիվ գործողություններ: Օրինակ, մեր կազմակերպությունն այս պահին հրետանու զորավարժություններ է անցկացնում զորամասերից մեկում»,-ասաց նա:
Հարցին, թե իր կարծիքով որքանով է վտանգված Սյունիքը, Վովա Վարդանովը պատասխանեց. «Բնական է, որ Սյունիքը վտանգված է, բայց նաեւ այսօրվա զենքի եւ տեխնիկայի հնարավորությունները հաշվի առնելով վտանգված է նաեւ Երեւանը, Տաշիրը, որովհետեւ հրթռը շատ հեռու է թռչում, տանկն էլ շատ արագ է տեղաշարժվում: Սյունիքն ավելի վտանգվեց զուտ այն պատճառով, որ ժամանակին էշի ականջում քնած էինք: Ոչ մի բան գրեթե չէինք անում, որ զարգանանք: Պահպանում էինք ստատուս քվոն ոչ միայն սահմանին, այլեւ մեր գլխի մեջ, մեր բանակում: Դա բերեց այս վիճակին: Հիմա պետք է լարված աշխատենք, որ կարողանանք մինուսները փակել»:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ջալինա Փորտերն օգտագործել է «հայոց ցեղասպանություն» եզրույթը: Պետքարտուղարությա...
Քայլում էի դեպի հուշահամալիր, չկար մի մարդ, ով չմոտենար ու հարցներ, թե երբ ենք երկիրն ազատելու այս չարիքի իշխանությունից. Արթուր Վանեցյան
Հայրենիքի փրկության շարժումը մի քանի խնդիր էր դրել իր առաջ, դրանցից մի քանիսը կարողացավ լուծել, մի քանիսը՝ ոչ: Այս մասին...
Մեզ հերթափոխ են արել ու իջեցրել են, հասել ենք Գորիս, հողերը տվել են․ Իշխան Նամոյան
«Իմ պապերը Վանից են, բայց թուրքերի վայրագության պատճառով եկել են Արևելյան Հայաստան»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո...
Լուկաշենկոն նոր հրամանագիր կստորագրի` բացահայտելով ում կփոխանցվեն նախագահի լիազորությունները նրա մահվան դեպքում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսում է հրամանագիր ստորագրել նախագահի լիազորություններն անհրաժեշտության դեպ...