Քաղաքականություն

Մեզ հերթափոխ են արել ու իջեցրել են, հասել ենք Գորիս, հողերը տվել են․ Իշխան Նամոյան

Մեզ հերթափոխ են արել ու իջեցրել են, հասել ենք Գորիս, հողերը տվել են․ Իշխան Նամոյան
«Իմ պապերը Վանից են, բայց թուրքերի վայրագության պատճառով եկել են Արևելյան Հայաստան»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Քյարամ Սլոյանի անվան ջոկատի հրամանատարի…

«Իմ պապերը Վանից են, բայց թուրքերի վայրագության պատճառով եկել են Արևելյան Հայաստան»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Քյարամ Սլոյանի անվան ջոկատի հրամանատարի տեղակալ Իշխան Նամոյանը։

 

Նրա խոսքով, Արցախյան վերջին պատերազմում էլ հայերի դեմ կռվում էին թուրք-ադրբեջանական զորքերը, բայց ոչ մենակ, այլ՝ գերտերությունների օգնությամբ։

 

«Մենք կհաղթեինք։ Ջաբրայիլում, ամբողջ եզդիական ջոկատը գիտի, մենք բարձունքը մի մետր չենք տվել, նահանջ չենք ունեցել, դա կհաստատի Տիրան Խաչատրյանը։ Մեզ սմենափոխ են արել, դիրքերից իջեցրել են, հասել ենք Գորիս, հողերը տվել են։ Հոկտեմբերի 17-ին մենք Ջաբրայիլի բարձունքն էինք պահում, ու ոչ մի նահանջ չունեցանք։ Ի՞նչն էր պատճառը, որ տվեցինք, չգիտեմ»,- նշեց նա։

Իշխան Նամոյանը նկատեց, որ իրենց ֆրոնտի հրամանատարը Տիրան Խաչատրյանն է եղել։

«Մենք մտել ենք ֆրոնտ, արդեն նահանջը կար, 500 հոգի մարդ նահանջում էր, բայց մենք առաջ գնացինք, 17 օր բարձունքը պահեցինք։ Թուրքն առաջ չի եկել, ուղղակի հետ էին գալիս մարդիկ, մենք առաջ գնացինք»,- պատմեց նա։

Նմանատիպ հոդվածներ

Քայլում էի դեպի հուշահամալիր, չկար մի մարդ, ով չմոտենար ու հարցներ, թե երբ ենք երկիրն ազատելու այս չարիքի իշխանությունից. Արթուր Վանեցյան

Հայրենիքի փրկության շարժումը մի քանի խնդիր էր դրել իր առաջ, դրանցից մի քանիսը կարողացավ լուծել, մի քանիսը՝ ոչ: Այս մասին...

Լուկաշենկոն նոր հրամանագիր կստորագրի` բացահայտելով ում կփոխանցվեն նախագահի լիազորությունները նրա մահվան դեպքում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսում է հրամանագիր ստորագրել նախագահի լիազորություններն անհրաժեշտության դեպ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250