Մեր պայքարն արդարացված է, որովհետև անգամ շուրջ մեկ դար անց, ցավոք, չեն փոխվել պանթյուրքական նկրտումներն ու ձգտումները. Արարատ Միրզոյան
Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել:
Ուղերձում նա նշել է, որ յուրաքանչյուր չճանաչված և չպատժված ոճրագործություն պարարտ հող է ստեղծում դրա կրկնության համար։
Միրզոյանի խոսքով՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ այս պայքարը, որ մենք որպես պետություն և ժողովուրդ մղում ենք, ըստ էության ոչ միայն կամ ոչ այնքան մեզ համար է, այլ հանուն աշխարհի մյուս բոլոր ազգերի և ժողովուրդների:
«Այսօր ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մարդկության պատմության այս ամենազարհուրելի ոճրագործությունից 106 տարի անց հարկ է արձանագրել, որ այն պայքարը, որ միասնական ճակատով մղում է հայ ժողովուրդը արդար է և արդարացված։
Արդար է, որովհետև յուրաքանչյուր չճանաչված և չպատժված ոճրագործություն պարարտ հող է ստեղծում դրա կրկնության համար։ Մեկդարյա պատմությունը ցույց տվեց, որ, ցավոք, ցեղասպանությունները և ցեղասպան գործողությունները, կրկնվեցին նաև աշխարհի այլ հատվածներում։ Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ այս պայքարը, որ մենք որպես պետություն և ժողովուրդ մղում ենք, ըստ էության ոչ միայն կամ ոչ այնքան մեզ համար է, այլ հանուն աշխարհի մյուս բոլոր ազգերի և ժողովուրդների, որպեսզի նրանք չանցնեն նույնպիսի արհավիրքի միջով, ինչ նախորդ դարասկզբին վերապրեց հայ ժողովուրդը։
Մեր պայքարն արդարացված է, որովհետև անգամ շուրջ մեկ դար անց, ցավոք, չեն փոխվել պանթյուրքական նկրտումներն ու ձգտումները, որոնց հետ հայ ժողովրդի բնակությունն իր բնօրրանում անհամատեղելի է։ Դրա վառ ապացույցն էր նաև ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախի նկատմամբ, որը կենսական սպառնալիք էր ողջ հայ ժողովրդի նկատմամբ։
Մենք, որպես պետականություն, որի մասին երազում էին նախորդ դարասկզբին մեր պապերը և որը մենք վերականգնեցինք արդեն դարի ավարտին, այսօր պիտի զարգացնենք մեր անվտանգային համակարգն ու միջավայրը, իսկ մեր հարևանները, ի վերջո, պիտի հասկանան, որ մենք մեր հայրենիքից որևէ տեղ չենք պատրաստվում հեռանալ։ Հավատացած եմ, որ համահայկական ողջ ներուժը կենտրոնանալու է ի փառս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի», - ասված է ուղերձում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ջալինա Փորտերն օգտագործել է «հայոց ցեղասպանություն» եզրույթը: Պետքարտուղարությա...
Սյունիքն ավելի վտանգվեց զուտ այն պատճառով, որ ժամանակին էշի ականջում քնած էինք. ազատամարտիկ Վովա Վարդանով
Իրերը պետք է կոչել իրենց անուններով. օրինակ, թուրքերը չեն սպանել հայ երիտասարդներին, հայ երիտասարդները զոհվել են Հայաստա...
Քայլում էի դեպի հուշահամալիր, չկար մի մարդ, ով չմոտենար ու հարցներ, թե երբ ենք երկիրն ազատելու այս չարիքի իշխանությունից. Արթուր Վանեցյան
Հայրենիքի փրկության շարժումը մի քանի խնդիր էր դրել իր առաջ, դրանցից մի քանիսը կարողացավ լուծել, մի քանիսը՝ ոչ: Այս մասին...
Մեզ հերթափոխ են արել ու իջեցրել են, հասել ենք Գորիս, հողերը տվել են․ Իշխան Նամոյան
«Իմ պապերը Վանից են, բայց թուրքերի վայրագության պատճառով եկել են Արևելյան Հայաստան»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո...