Ինչպե՞ս պայքարել ցեղասպանության դեմ՝ ժխտողականության դեմ չպայքարելով. Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայե
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն Հայաստանում է: Ֆեյսբուքյան իր էջում նա լուսանկար է հրապարակել Ծիծեռնակաբերդի բարձունքից` կից գրելով.
«Հայաստանում ենք՝ Ծիծեռնակաբերդում՝ Գի Թեյսերի, Ֆրանսուա Պուպոնիի, Մարգըրիտ Դեպրես-Օդեբերտի, Քսավիեր Բրետոնի և Ժան-Պիեռ Կուբերտաֆոնի հետ` Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությունների համար: Մեկնելուց առաջ ես խնդրեցի Սենատի նախագահ Ժերար Լարշեին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար ստեղծել աշխատանքային խումբ:
Ավելի քան մեկ դար առաջ Կլեմանսոն գրել է. «Դարձյալ սկսում ենք խոսել Հայաստանի վիլայեթներում նոր աղետների մասին: Մենք գիտենք, թե այս բառն ինչ է նշանակում. սա հայերի մեթոդական սպանդի պաշտոնական էվֆեմիզմն է՝ մեղմասացությունը»։
Այսօր մենք պետք է ամբողջովին վերաիմաստավորենք ժխտողականությունը, որը ոչ ավել, ոչ պակաս, ցեղասպանության հանցագործությանը մասնակցություն է: Ինչպե՞ս իրականում պայքարել ցեղասպանությունների դեմ՝ ժխտողականության դեմ չպայքարելով»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ջալինա Փորտերն օգտագործել է «հայոց ցեղասպանություն» եզրույթը: Պետքարտուղարությա...
Սյունիքն ավելի վտանգվեց զուտ այն պատճառով, որ ժամանակին էշի ականջում քնած էինք. ազատամարտիկ Վովա Վարդանով
Իրերը պետք է կոչել իրենց անուններով. օրինակ, թուրքերը չեն սպանել հայ երիտասարդներին, հայ երիտասարդները զոհվել են Հայաստա...
Քայլում էի դեպի հուշահամալիր, չկար մի մարդ, ով չմոտենար ու հարցներ, թե երբ ենք երկիրն ազատելու այս չարիքի իշխանությունից. Արթուր Վանեցյան
Հայրենիքի փրկության շարժումը մի քանի խնդիր էր դրել իր առաջ, դրանցից մի քանիսը կարողացավ լուծել, մի քանիսը՝ ոչ: Այս մասին...
Մեզ հերթափոխ են արել ու իջեցրել են, հասել ենք Գորիս, հողերը տվել են․ Իշխան Նամոյան
«Իմ պապերը Վանից են, բայց թուրքերի վայրագության պատճառով եկել են Արևելյան Հայաստան»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո...