«Հայրենիք» կուսկացությունը և ես մեր տեղը հստակ տեսնում ենք հակաիշխանական հատվածում․ Արթուր Վանեցյան
Հայրենիք» կուսակցությունն իր առաջ ուներ խնդիրներ, որոնցից մի քանիսը կարողացավ լուծել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, «Ծիծեռնակաբերդում» լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Լուծել չկարողացավ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Ի սկզբանե մեր առջև դրված էր խնդիր պարտադրել իշխանություններին հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, բայց մեկ պայմանով, որ մեկ տարի պետք է լինի անցումային կառավարություն։ Այդ օրակարգից անցումային կառավարության հատվածը չստացվեց, բայց ես կարծում եմ, որ «Հայրենիքի փրկության շարժումը» կատարել է իր առջև դրված խնդիրը՝ հանրության գերակշռող հատվածի մոտ կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- նշեց նա։
Արթուր Վանեցյանի խոսքով «Հայրենքի» կուսակցությունն տարբեր կուսակցությունների հետ ունենում քննարկումներ ։
«Կլինի դաշինքով մասնակցություն, թե միայնակ, առաջիկայում կհայտարարվի։ Կա քաղաքական ուժերի և անհատների մի խումբ, որն հակաիշխանականներ են, և կա մի խումբ, որոնք իշխանությունների հետ են։ «Հայրենիք» կուսկացությունը և ես մեր տեղը հստակ տեսնում ենք հակաիշխանական հատվածում»:
Հարցին, թե երբ է վերջին անգամ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, Վանեցյանը պատասխանեց․ «Մի քանի ամսի առաջ ուղղակի տեսել ենք, խոսել, որևէ քաղաքական քննարկում չի եղել, բանագնացի ֆունկցիա նա չի կատարել»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ջալինա Փորտերն օգտագործել է «հայոց ցեղասպանություն» եզրույթը: Պետքարտուղարությա...
Սյունիքն ավելի վտանգվեց զուտ այն պատճառով, որ ժամանակին էշի ականջում քնած էինք. ազատամարտիկ Վովա Վարդանով
Իրերը պետք է կոչել իրենց անուններով. օրինակ, թուրքերը չեն սպանել հայ երիտասարդներին, հայ երիտասարդները զոհվել են Հայաստա...
Քայլում էի դեպի հուշահամալիր, չկար մի մարդ, ով չմոտենար ու հարցներ, թե երբ ենք երկիրն ազատելու այս չարիքի իշխանությունից. Արթուր Վանեցյան
Հայրենիքի փրկության շարժումը մի քանի խնդիր էր դրել իր առաջ, դրանցից մի քանիսը կարողացավ լուծել, մի քանիսը՝ ոչ: Այս մասին...
Մեզ հերթափոխ են արել ու իջեցրել են, հասել ենք Գորիս, հողերը տվել են․ Իշխան Նամոյան
«Իմ պապերը Վանից են, բայց թուրքերի վայրագության պատճառով եկել են Արևելյան Հայաստան»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո...