Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր՝ նժույգ թափերի վարժությունում:
Շվեյցարական Բազել քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը:
Արթուր Դավթյանը այս վարժությունում ստացավ 14.266 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանից Նիկտա Նագորնին, ով հավաքեց 14.266 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջո Ֆրասերը` 14.066 միավոր: Գագիկ Խարիկյանը միայն 4-րդն է: Քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, նորից Արթուր Դավթյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Բա՛վ է արդեն, ճանաչե՛ք 1915-ին իրագործված Հայոց ցեղասպանությունը». Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ ու առաջատար, «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայոց ցեղասպանության 106-...
Լաս Վեգասում հուլիսի 10-ին կայանալիք խառը մենամարտերի Մաքգրեգոր-Պորիե մրցաշարի բոլոր տոմսերը վաճառվել են մի քանի վայրկյանում
Լաս Վեգասում հուլիսի 10-ին կայանալիք խառը մենամարտերի UFC-264 մրցաշարի բոլոր՝ 20 800 տոմսերը վաճառվել են մի քանի վայրկյա...
«Բարսելոնան» 31-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը
«Բարսելոնան» 31-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում հոլանդացի Ռոնալդ Կումանի թիմը մր...
Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 24...