Եթե Բայդենը արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը, դա կլինի բարոյական մեծ հաղթանակ. Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայան
«Զանգակատուն» հուշակոթողին հարգանքի տուրքը մատուցելուց հետո ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ճեպազրույց է տվել, այդ մասին հայտնում է «Արցախպրեսը»։
Անդրադառնալով ցեղասապանության 106-րդ տարելիցին՝ ԱՀ ԱԳ ղեկավարն ասել է, որպեսզի այլևս երբեք ցեղասպանություն չլինի, հայ ժողովուրդը պիտի լինի սթափ, հայրենասեր, պրոֆեսիոնալ, հավատքով լի: «Թուրքիան չի ճանաչել և կամավոր չի էլ ճանաչելու հայոց ցեղասպանությունը: Եթե Բայդենը արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը, դա կլինի բարոյական մեծ հաղթանակ, և քաղաքական մեսիջներ կպարունակի: Մենք պետք է իրատես լինենք: Որպեսզի ցեղասպանությունը չկրկնվի, պետք է նաև տարբեր եզրույթներ գործածվեն: Շատ ավելի կարևոր է հայրենասեր լինելը, ազնվությունը, արդար աշխատանքը: Ցեղասպանությունը միայն հայերի խնդիրը չէ: Չճանաչելով եղեռնը՝ նոր ցեղասպանություններ տեղի ունեցան եզդիների, ասորիների, քրդերի, հույների, սլավոնների և այլ ազգերի հետ. այն շարունակվում է և այսօր»,- ասել է Բաբայանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ջալինա Փորտերն օգտագործել է «հայոց ցեղասպանություն» եզրույթը: Պետքարտուղարությա...
Սյունիքն ավելի վտանգվեց զուտ այն պատճառով, որ ժամանակին էշի ականջում քնած էինք. ազատամարտիկ Վովա Վարդանով
Իրերը պետք է կոչել իրենց անուններով. օրինակ, թուրքերը չեն սպանել հայ երիտասարդներին, հայ երիտասարդները զոհվել են Հայաստա...
Քայլում էի դեպի հուշահամալիր, չկար մի մարդ, ով չմոտենար ու հարցներ, թե երբ ենք երկիրն ազատելու այս չարիքի իշխանությունից. Արթուր Վանեցյան
Հայրենիքի փրկության շարժումը մի քանի խնդիր էր դրել իր առաջ, դրանցից մի քանիսը կարողացավ լուծել, մի քանիսը՝ ոչ: Այս մասին...
Մեզ հերթափոխ են արել ու իջեցրել են, հասել ենք Գորիս, հողերը տվել են․ Իշխան Նամոյան
«Իմ պապերը Վանից են, բայց թուրքերի վայրագության պատճառով եկել են Արևելյան Հայաստան»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո...